Շուտով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հեռուստաբանավեճն ուղիղ հեռուստաեթերում
Հետաքննող լրագրող և իրավապաշտպան Արա Խ. Մանուկյանի հեղինակած «Անե՞լ նվիրատվություն, թե չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցը շուտով կդառնա Լոս Անջելեսում ուղիղ եթերով հեռարձակվելիք հեռուստաբանավեճի առարկա: Ըստ նախնական պայմնավորվածության՝ բանավեճի մասնակիցները հետևյալն են. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանը և վերոնշյալ ուղեցույցի հեղինակ Արա Խ. Մանուկյանը:
Արա Վարդանյանը հերքել է ուղեցույցի բովանդակությունը՝ ասելով, որ հոդվածում ներկայացված բոլոր փաստերը բամբասանքներ են և, ավելին, մեր կազմակերպության հետ ընդհանուր ոչինչ չունեն»: 2011 թ. մարտի 2-ին նա արել է հետևյալ հայտարարությունը. «Ե՛վ ես, և՛ Սարգիս Քոթանջյանը պատրաստ ենք ցանկացած պահի նստել Ձեզ հետ և զրուցել այս ամենի մասին որևէ հայկական հեռուստատեսության ուղիղ եթերում: Եկեք տեսնենք, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ»:
