Feb 262013
 
 February 26, 2013  Add comments
/English below/
Սփյուռքահայերը Սբ. Մարիամ առաքելական եկեղեցու դիմաց

Ցուցարար սփյուռքահայերը Սբ. Մարիամ առաքելական եկեղեցու դիմաց / Protesting Diaspora Armenians in front of St. Mary Apostolic Church

Գլենդել, Կալիֆորնիա – Համերաշխության երթ է տեղի ունեցել Գլենդելում, կիրակի, 2013 թ. փետրվարի 24-ին, Հայաստանում պայքարող ժողովրդին սատարելու նպատակով: Երթի նպատակն էր Լոս Անջելեսի հայ համայնքներում 2013 թ. Փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների կեղծման մասին իրազեկումը:

Մոտ հարյուր հայեր` մեծահասակ և մանուկ, ՀՀ դրոշներ և պաստառներ պարզած ութ փողոց կտրեցին Սբ. Մարիամ առաքելական եկեղեցուց մինչև Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքը` վանկարկելով «Հայաստան», «Հաղթանակ» և «Րաֆֆի նախագահ»: Հյուպատոսության շենքի առջև ընթերցվեց հետևյալ հայտարարությունը.

Հարավային Կալիֆորնիայի հայերը պահանջում են պատժել ՀՀ նախգահի ընտրությունները կեղծած անձանց և կատարել քվեների արդար վերահաշվարկ: Վերջին ընտրությունները հերթական անգամ ցուցադրեցին Հայաստանում իշխող ռեժիմի իրական դեմքը: Կան մեծաքանակ փաստեր առ այն, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում զանգվածային ընտրախախտումներ են կատարվել, որոնք խեղել են ընտրության ընդհանուր արդյունքները ի շահ Սերժ Սարգսյանի:

 

Երթի մասնակիցները անցնում են հայաշատ «Ամերիկանա»-յի տարածքով / Protestors martching in Americana

Երթի մասնակիցները անցնում են հայաշատ «Ամերիկանա»-յի տարածքով / Protestors marching in Americana

Մենք` ՀՀ քաղաքացիներս` Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս ծնված-մեծացած, հայտարարում ենք, որ քանի դեռ ընտրակեղծիքների հետևանքները վերացված չեն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, ոչ ոք չպետք է Սերժ Սարգսյանին ճանաչի որպես վերընտրված նախագահ: Մենք նաև պահանջում ենք վերականգնել ՀՀ սահմաններից դուրս քվեարկելու ՀՀ քաղաքացիների սահամանադրական իրավունքը:

Համերաշխության երթի կազմակերպիչներից մեկը` իրավապաշտպան և www.TheTruthMustBeTold.com կայքի հիմնադիր Արա Խ. Մանուկյանն իր ելույթում ասաց, որ երթը տեղի կունենա ամեն կիրակի, մինչև չիրականան ներկայացված պահանջները կամ Սերժը չընդունի իր պարտությունը 2013 թ. ՀՀ նախագահի ընտրություններում: Սփյուռքի սատարումն ու համերաշխությունը շարունակական դարձնելու համար Մանուկյանը կոչ արեց մտահոգ քաղաքացիներին մասնակցել հաջորդ երթին, որը կսկսվի 2013 թ. մարտի 3-ին, ժամը 12-ին Սբ. Մարիամ առաքելական եկեղեցու դիմաց և կավարտվի Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքի դիմաց:

Միջոցառման ֆեյսբուքյան հղումը` https://www.facebook.com/events/544078458958216/

Glendale March of Solidarity Condemning Election Fraud in Armenia

Բողոքող սփյուռքահայերը Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության դիմաց

Ցուցարար սփյուռքահայերը Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության դիմաց / Protesting Diaspora Armenians in front of the Armenian Consulate in Los Angeles

Glendale, California – A March for Solidarity with Armenian people’s struggle was held in Glendale on Sunday February24, 2013.  The objective of the March was to bring awareness of the fraudulent election of February 18, 2013 in the Armenian communities of Los Angeles, CA.

About a hundred Armenians, adults and children, holding Armenian flags and placards walked 8 blocks from the Armenian Apostolic Church to the Consulate General of Armenia chanting “Armenia”, “Victory” and “Raffi President”. In front of the Consulate, the following statement was distributed to the people.

“Armenians of Southern California Demand Punishment of Voter Fraudsters and Fair Recount of Armenia’s Presidential Ballots. The recent presidential election in Armenia has once again demonstrated the true face of the current Armenian regime. There is overwhelming evidence of massive election fraud, which was carried out during the Armenian Presidential Election on February 18, 2013, to skew the overall election outcome in favor of incumbent Serzh Sargsyan.

We, Armenians born and raised in and outside of Armenia’s boundaries and residing in Southern California, urge that until the consequences of election fraud are eliminated and the numbers published by the Central Electoral Commission in Armenia inspire confidence, everyone should refuse to recognize Serzh Sargsyan as President-elect. We also demand that Armenian citizens’ constitutional right to vote outside Armenia is restored.”

Արա Խ. Մանուկյանը դիմում է ցուցարարներին / Ara K. Manoogian addressing the protestors

Արա Խ. Մանուկյանը դիմում է ցուցարարներին / Ara K. Manoogian addressing the protestors

One of the organizers of the March of Solidarity, Ara K. Manoogian, a human rights activist and founder ofwww.TheTruthMustBeTold.com, said in his address that the march will take place every Sunday until either the outlined demands are met or Serzh Sargsyan admits defeat in the Armenian presidential election of 2013. To continue the support and solidarity of the Diaspora with the Armenian people of Armenia, Manoogian called on the concerned citizens to participate in the next march on March 3, 2013, which will start in front of St. Mary’s Armenian Apostolic Church on Central Avenue at 12 pm and end in front of the Armenian Consulate in Los Angeles.

The link to the Facebook event page: https://www.facebook.com/events/544078458958216/