Apr 182013
 
 April 18, 2013  Add comments

Հարութ Բրոնոզյանի հեղինակային «Վերադարձ» հաղորդման հյուրն է Արա Մանուկյանը: Տաղավարում քննարկվում է 2013 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությանն առնչվող ընտրակեղծիքի և Սերժ Սարգսյանի աջակիցներին բոյկոտելու խնդիրները: Սեղմեք այստեղՍերժի աջակիցներին բոյկոտելու վերաբերյալ մանրամասների համար:

Արա Մանուկյանը նաև հակիճ ներկայացնում է դեպի Սպիտակ տուն իր հացադուլի ընթացքում կատարած ուղևորության մասին: Նպատակն էր Բարաք Օբամայից պատասխան ստանալ իր բաց նամակին` բացատրելով, թե ինչու է շնորհավորել ՀՀ նախագահի ընտրությունն իր օգտին կեղծել տված Սերժ Սարգսյանին: Մյուս կողմից, ուղևորությունը նաև օգտագործվեց իրազեկելու հասարակ ԱՄՆ քաղաքացիներին այն մասին, թե ինչպես է ժողովրդի քվեն ու վստահությունն Օբաման օգտագործում հակաժողովրդավարական կառավարություններին սատարելու համար: