Dec 042013
 
 December 4, 2013  No Responses »
Խոչընդոտվել է Ալեքսանդր Վարեպտյանի գրքի շնորհանդեսը Լոս Անջելեսում

Հակառակ նախնական պայմանավորվածության` Լոս Անջելեսի իրանահայ միությունը հրաժարվել է Ալեքսանդր Վարեպտյանին տարածք տրամադրել իր գրքերից մեկի շնորհանդեսն անցկացնելու համար։ Մանրամասները` հեղինակի հետ հարցազրույցում։ Սա «Ճշմարտությունը պիտի ասվի» հաղորդաշարի առաջին հաղորդումն է հեռուստահեռարձակման դադարեցումից հետո։

Dec 042013
 
 December 4, 2013  No Responses »
Արգելված տեսանյութ․ Հանքարդյունաբերությունը սպառնալիք է Սյունիքի համար

Այս տեսանյութը դուք չեք գտնի համացանցում, քանի որ YouTube.com կայքում տեղադրվելուց ընդամենը մի քանի ժամ անց այն հանվել է կայքից՝ մեզ անհայտ պատճառներով։ Ամիսներ առաջ «ԱՐ» հեռուստաընկերությունը ներկայացրեց Սյունիքի մարզում հանքարդյունաբերության հետևանքով առաջացած աղետալի վիճակը լուսաբանող հաղորդում, որից հետո այն [READ MORE…]

Dec 042013
 
 December 4, 2013  No Responses »
Տեսանյութ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին

«Անել նվիրատվություն, թե՞ չանել «Հայաստան» համահայկական հիմնադրամին» տեսանյութը (անգլերեն և հայերեն ենթագրերով) շոշափում է որոշ խնդիրներ, որոնք քննարկվում են հիմնադրամի վերաբերյալ պատրաստված ուղեցույցում։ Այն կարելի է գտնել http://www.thetruthmustbetold.com/wp-content/uploads/haaf-arm.pdf/

Nov 262013
 
 November 26, 2013  1 Response »
Հարկերի կրճատում, թե՞ հարկերից խուսափում

«Հայաստան» համահայկական հիմնադրամում նախկինում բարձր պաշտոն զբաղեցրած մի անձ 2011 թ. ինձ նկարագրեց, թե ինչպես են կատարվում որոշ խոշոր նվիրատվություններ. «Մեկը 700.000 դոլարի նվիրատվություն է խոստանում, իրականում ուղարկում է 350.000։ Դրանից հետո ստիպում է, որ հիմնադրամն իրեն վերադարձնի այդ ամբողջ [READ MORE…]

Nov 252013
 
 November 25, 2013  4 Responses »
Շերիֆի պատվիրակ ներկայացած անձինք սպառնացել են իրավապաշտպանին

Գլենդեյլ, Կալիֆորնիա, – ԱՄՆ-ում Արցախի հանրապետության հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ «Հիլթոն» հյուրանոցի նախասրահում 2013 թ. նոյեմբերի 24-ի երեկոյան ունեցած կարճ և ընկերական զրույցի համար Արա Խ. Մանուկյանը քիչ էր մնում վճարեր իր ազատությամբ: Երկուսը պատահաբար հանդիպել էին նախասրահում և [READ MORE…]

Nov 182013
 
 November 18, 2013  No Responses »
Հայկական փտախտ և «Հայաստան» համահայկական հիմնադրամ – 2

«Ճշմարտություն պիտի ասվի» հեռուստահաղորդման` 2013 թ. նոյեմբերի 12-ի թողարկումը նախորդի (https://www.youtube.com/watch?v=jOaS34fjJ_o) շարունակությունն է հայկական փտախտի և «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվություն անելու նպատակահարմարության մասին։ Ուղիղ եթերով հեռարձակված հաղորդման ընթացքում Արա Մանուկյանն պատասխանում է ամերիկահայերի հեռախոսազանգերի։ Ցուցադրվում է նաև Գլենդեյլի Ամերիկանա թաղամասում [READ MORE…]

Plugin from the creators ofBrindes :: More at PlulzWordpress Plugins