Sep 252013
 
 September 25, 2013  Add comments
Շահան Նաթալի, 1961

Շահան Նաթալի, 1961

Շատերին է հայտնի 1915 թ. ապրիլի 24–ը`որպես 20–րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբ, սակայն քչերին են հայտնի մանրամասները, թե ինչպես վերջնականապես վիժեցվեց սարսափելի մտահղացումը։ Ի վերջո 1,5 միլիոն զոհը միայն սկիզբն էր։

Այս պատմական գլուխկոտրուկի առանցքում է Շահան Նաթալին` Նեմեսիս գաղտնանունով հայտնի մորական պապս։ Նա գլխավորում էր փոքր, սակայն ազդու մի ուժ, որը ոչնչացրեց Թալեաթին, Ջեմալին և Էնվերին, մինչ վերջիններս կհասցնեին իրագործել հայերին աշխարհի երեսից ի սպառ վերացնելու Հայոց Ցեղասպանության վերջին ծածուկ փուլը։

Շահան Նաթալիի հեղինակած «Անծանօթի մը հիշատակարանը. Ինչպէ՞ս սպանուեցաւ Թալէաթը» տալիս է այս պատմական գլուխկոտրուկի պատասխանը։ Սակայն չի կարող հրատարակվել առանց հանրության աջակցության։ Թուրքական կառավարությունը միլիոններ է ծախսում ստերն աշխարհի վզին փաթաթելու համար, սակայն դրանք անզոր են ճշմարտության առաջ, որն արտացոլված է Շահան Նաթալիի վերոնշյալ աշխատությունում և որի հրապարակումը շատ ավելի համեստ միջոցներ է պահանջում։

«Շահան Նաթալի» ընտանեկան հիմնադրությունը` ի դեմս Շահան Նաթալիի դստեր` դոկտոր Սիլվա Նաթալի Մանուկյանի, դրամահավաք է նախաձեռնել, որպեսզի հրատարակի Շահան Նաթալիի երկերի ամբողջական հավաքածուի մոտ 1000–էջանոց անդրանիկ հատորը` «Անծանօթի մը հիշատակարանը. Ինչպէ՞ս սպանուեցաւ Թալէաթը»։

Այս նախաձեռնությանն աջակցելու համար այցելեք http://www.indiegogo.com/projects/tribute-to-shahan-natalie/