Jun 012016
 
 June 1, 2016  Add comments
Էնթընի Փորթանթինոն Դավիթ Գևորգյանի հետ «Ընթրիք և սիգարներ» միջոցառման ժամանակ (Facebook-ից)

Էնթընի Փորթանթինոն Դավիթ Գևորգյանի հետ «Ընթրիք և սիգարներ» միջոցառման ժամանակ (Facebook-ից)

2016 թ. Կալիֆորնիայի նահանգային սենատի թեկնածու Էնթընի Փորթանթինոն երկու տարի առաջ օրինախախտումներով անցկացված «Ընթրիք և սիգարներ» դրամահավաք միջոցառման կազմակերպիչներից մեկն է: Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում գտնվող մի ռեստորանում 2014 թ. հունիսի 19-ին տեղի ունեցած այս միջոցառմանը ներկա են եղել հարևան քաղաքապետարանների պաշտոնյաներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Փորթանթինոն ակտիվորեն ներգրավված էր դրամահավաք միջոցառմանը որպես Փասադենայի Հայոց Ցեղասպանության հուշակոթողի հանձնախմբի (ՓՀՑՀՀ) խորհրդի անդամ` նպատակ ունենալով հանձնախմբին օգնել դրամական միջոցներ հանգանակել ժամանակակից Թուրքիայի նախակարապետ Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանության հետևանքով զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին նվիրված Հայոց Ցեղասպանության հուշակոթողի կառուցման համար:

Լուսանկար ՓՀՑՀՀ-ի «Ընթրիք և Սիգարներ» դրամահավաք միջոցառումից

Լուսանկար ՓՀՑՀՀ-ի «Ընթրիք և Սիգարներ» դրամահավաք միջոցառումից

Չնայած նրան, որ հուշակոթողի կառուցումը պատկառելի նպատակ է գումար հանգանակելու համար, այդուհանդերձ նախընտրված մեթոդը` վիճակահանությունը, արտոնված չէր ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի կողմից օրենքով սահմանված կարգով: Այդ ժամանակ ՓՀՑՀՀ-ը գրանցված չէր որպես 501 (c)(3) հոդվածի տակ գործող` շահույթ չհետապնդող կազմակերպություն, ոչ էլ կարողացել է բավարարել համապատասխան պայմանները մեկ տարի շարունակ: Այդ պատճառով է, որ ՓՀՑՀՀ-ն իրավասու չէր Արադարադատության դեպարտամենտում գրանցել վիճակախաղը, որը նրանք, այնուամենայնիվ, կյանքի կոչեցին: Քրեական օրենսգրքի 320.5 հոդվածի այս խախտումը մասամբ ՓՀՑՀՀ-ի գանձապետ և Էնթընի Փորթանթինոյի ընտրարշավի ներկայիս ղեկավար Դավիթ Գևորգյանի մեղքով էր, քանի որ պնդել էր, թե ՓՀՑՀՀ-ն բավարարում է բոլոր անհրաժեշտ պայմանները:

Ի լրումն, Կալիֆորնիայի քրեական օրենսգրքի 319 հոդվածը, որով արգելվում են վիճակահանությունը, սահմանում է. «Ցանկացած անձ, ով պատրաստում կամ գործարկում է վիճակախաղ, մատակարարում է վիճակախաղի տոմսեր, կամ աջակցում է վիճակախաղի անցկացմանը, մեղավոր է ճանաչվում զանցանք կատարելու եւ հասարակական կարգը խախտելու համար, որի համար կարող է պատժվել ազատազրկությամբ վարչաշրջանային կամ նահանգային բանտում: Գլխավոր դատախազը, շրջանային դատախազը, քաղաքապատերանի դատախազը կամ վարչաշրջանային խորհուրդը կարող են վարչական կամ քրեական գործ հարուցել վիճակահանության պայմանների խախտման առթիվ: Արդարադատության դեպարտամենտը կարող է պահանջել կազմակերպության դեմ քրեական գործ հարուցելու և համապատասխան հետաքննության հետ կապված ծախսերի փոխհատուցում:

Վերոնշյալ օրենքի խախտումը Էնթընի Փորթանթինոյի անպատասխանատու ու օրինանախախտ գործունեության մայն մեկ օրինակ է: Այն հասարակության ուշադրությանն է ներկայացվել 2014 թ. հոկտեմբերի 17-ին շնորհիվ TheTruthMustBeTold.com-ի (Ճշմարտությունը պիտի ասվի) անցկացրած անկախ հետաքննության` «Ճգնաժամը Փասադենայի Հայոց Ցեղասպանության հուշակոթողի հանձնախմբում շարունակվում է: Փորթանթինոյի այս և այլ օրինախախտումների վերաբերյալ վերջերս` 2016 թ. մայիսի 28-ին, տեղի ունեցած հեռուստատեսային քննարկման տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը, հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը; հեղինակել է «Հայաստան» համահայկական հիմանդրամի մասին «Անել նվիրատվություն, թե՞ չանել» ուղեցույցը: