Dec 132012
 
 December 13, 2012  Add comments

2012 թ. դեկտեմբերի 9–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Լոս Անջելես կատարած այցի կապակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել Բըրբանքում գտնվող` Հայ առաքելական եկեղեցու` Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդարանի առջեւ Հայաստանի բնապահպանական սուր խնդիրների նկատմամբ ՀՀ կառավարության ընդգծված անտարբերության դեմ։ Բողոքի ակցիային մասնակցում էին մի խումբ սփյուռքահայեր եւ Հայաստանից ժամանած Տիգրան Խզմալյանն ու Եղիա Ներսեսյանը։ Ցույցի վերջում տեղի ունեցավ զրույց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ակտիվիստների միջեւ։