Jul 182016
 
 July 18, 2016  Add comments


Ստորև «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունու ՊՊԾ շենքի գրավման վերաբերյալ ստորագրահավաքի խնդրագիրն է.

Սերժ Սարգսյանի եւ նրա կողմնակիցների կաշառակեր եւ ոճրագործ վարչակարգը Հայաստանում չեզոքացրել է ժողովրդավարական գործընթացների խաղաղ և օրինավոր զարգացման բոլոր ուղիները: Տարիներ շարունակ գործի են դրել ընտրակեղծիքներ, քաղաքական հետապնդումներ և ֆիզիկական բռնություն երկրի իշխանությունն իրենց ձեռքից որևէ գնով բաց չթողնելու և հսկայական անձնական հարստություն դիզելու նպատակով: 2016 թ. հուլիսի 17-ի առավոտյան ժամերին քաղաքացիական առաջնորդներից եւ նախկին ազատամարտիկներից կազմված «Սասնա ծռեր» խմբի կողմից Էրեբունու պարեկապահակային ծառայության շենքի գրավումը պարզապես այդ ավտորիտար անհեռատես քաղաքականության հետևանքն է: Խմբի գործողությունները երկրի կործանումը դադարեցնելու ու ապագա ռազմական պարտությունները կանխելու այլընտրանքային միջոցների բացակայության արտացոլքն են նաև:

Ուստի, մենք Երևանում գտնվող Էրեբունու ՊՊԾ շենքի գրավման և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը դնում ենք ՀՀ իշխանությունների վրա և կոչ անում Հայաստանի ժողովուրդին կիրառել ՀՀ իշխանության փոփոխություն պարտադրելու իրենց սահմանադրական իրավունքը:

Խնդրում ենք ստորագրել այս խնդրագրի տակ ԱՅՍՏԵՂ: