Dec 122013
 
 December 12, 2013  Add comments

Համահայկական խոսաթոնը 12-ժամյա հաղորդում է ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկաական հիմնադրամի փտախտի մասին, որն ուղիղ եթերով հեռարձակվել է 2013 թ. նոյեմբերի 28-ին Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում։ Ամբողջ հաղորդումը ներկայացվում է ինը առանձին տեսանյութերով։

«Հայաստան» համահայկական հեռուստաընկերությունը AMGA հեռուստաընկերությանը պատճառել է 12.000 դոլարի վնաս «Ճշմարտությունը պիտի ասվի» հաղորդաշարի հեռարձակման պատճառով։ Վրդովվելով Armenian Media Group of America-յի (AMGA) հեռուստաալիքով հեռարձակվող «Ճշմարտությունը պիտի ասվի» (The Truth Must Be Told) հեռուստահաղորդման ժամանակ կառավարության և իր հասցեին հնչած սուր քննադատություններից` «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2013 թ. նոյեմբերի 26-ի երեկոյան զանգել է հեռուստաընկերություն և հայտարարել իրենց հեռուստամարաթոնի հեռարձակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը խզելու մասին, ինչպես նաև սպառնացել, որ կհամոզի գովազդատուներին բոյկոտել հեռուստաալիքը և անգամ փակել կտա ողջ հեռուստաընկերությունը։

Հեռուստամարաթոնի 12-ժամյա ուղիղ եթերը AMGA հեռուստաընկերությունը տրամադրել է «Ճշմարտությունը պիտի ասվի» հաղորդման հեղինակ Արա Մանուկյանին և «Վերադարձ Հայաստան» հաղորդման հեղինակ Հարութ Բրոնոզյանին։ Նրանք եթերն օգտագործել են ՀՀ իշխանությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի փտախտի և այլ ապօրինությունների լուսաբանման համար, պատասխանել են հեռուստադիտողների զանգերին, ինչպես նաև փորձել են հեռուստադիտողների նվիրատվության շնորհիվ փոխհատուցել AMGA հեռուստաընկերության կրած վնասը։

12-ժամյա ուղիղ եթերի հյուրերն էին` Անժելա Բարսեղյանը, Համելտ Ներսիսյանը, Արմեն Բարսեղյանը և Նաիրա Խաչատրյանը: