Sep 172012
 
 September 17, 2012  Add comments

«Երեւանի կոնյակի գործարանը» պետք է տրամադրի փաստաթուղթը

(Տես նաեւ` ՄԱՍ 1ՄԱՍ 2ՄԱՍ 3ՄԱՍ 4, ՄԱՍ 5ՄԱՍ 6ՄԱՍ 7, ՄԱՍ 8, ՄԱՍ 9

Մարտի 4, 2010

Աղբյուր` «Հետք»

English version

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մելքումյանը բավարարեց գերմանական ներդրումային ընկերության` «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչների միջնորդությունը: Դատարանը պարտավորեցրեց «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ին` դատարան ներկայացնել իր հաշվապահական հաշվեկշռում «Բրենդի Բրիջ» ՓԲԸ-ում ունեցած 50% բաժնետոմսերի գնահատված արժեքի վերաբերյալ տեղեկատվություն, այն է` հաշվապահական հաշվեկշիռը:

Հիշեցնենք, որ այս փաստաթուղթը հայցվոր կողմը փորձել էր ինքնուրույն ստանալ` դիմելով «Երեւան կոնյակի գործարան»-ին, սակայն նրանց փաստաթուղը չէր տրամադրվել:

«ԻստԻնվեստորի» շահերը դատարանում ներկայացնող փաստաբաններից Դավիթ Դանելյանը նշեց, որ իրենք կտրամադրեն դատարանի որոշումը «Արարատ կոնյակի գործարարնին»: Սակայն եթե նորից չստանան վերոնշյալ փաստաթուղթը, արդեն անհրաժեշտ կլինի ԴԱՀԿ-ի միջամտությունը: Դատական նիստը հետաձգվեց մինչև որ ընկերության հաշվապահական հաշվեկշռի ստացման մասին հայցվորները տեղեկացնեն դատարանին: