Jan 022014
 
 January 2, 2014  Add comments

«Ազատագրում» (Խոսքը և երաժշտությունը` Զառա Հովհաննիսյանի, կատարումը` Ծոմակ Օգայի, անգլերեն թարգմանությունը` «Ճշմարտությունը պիտի ասվի»): Խոսքը գտեք www.thetruthmustbetold.com/liberation

Ազատագրում

Թագավորները բուծել էին
ճորտեր այս երկրում,
բայց նրանց ժամանակն
արդեն անցել է:
Չկան թագավորներ,
չկան հպատակներ,
քաղաքացին արդեն
զարթնել է:

(Կրկներգ)
Ազատագրի՛ր քո միտքը,
դու մտածող ես,
Ազատագրի՛ր քո կամքը,
դու պայքարող ես,
Ազատագրի՛ր քո սիրտը,
դու սիրով ապրող ես,
Ազատագրում,
Ազատագրում:

Քաղաքացու սիրած գիրքը
Սահմանադրությունն է,
որում գրված է՝
Հայաստանն
իրավական պետություն է:
Չկան թագավորներ,
չկան հպատակներ,
քաղաքացին արդեն
զարթնել է:

(Կրկներգ)
Ազատագրի՛ր քո միտքը,
դու մտածող ես,
Ազատագրի՛ր քո կամքը,
դու պայքարող ես,
Ազատագրի՛ր քո սիրտը,
դու սիրով ապրող ես,
Ազատագրում,
Ազատագրում:

Հանրային տարածքները,
զավթել են փողատերերը,
բայց մեր պայքարները,
նրանցից մաքրել են
այդ վայրերը:
Կլինեն նոր պայքարներ,
Ու նոր հաղթանակներ,
Մենք արդեն
զարթնել ենք:

(Կրկներգ)
Ազատագրի՛ր քո միտքը,
դու մտածող ես,
Ազատագրի՛ր քո կամքը,
դու պայքարող ես,
Ազատագրի՛ր քո սիրտը,
դու սիրով ապրող ես,
Ազատագրում,
Ազատագրում: