Jun 202013
 
 June 20, 2013  Add comments

Հայ առաքելական եկեղեցու երկար պատմությունը 301 թ. հիմնադրումից ևեթ լի է փոթորկալից էջերով։ Հայ եկեղեցում տեղի ունեցած դավադրությունները, բանսարկությունները, հակաթոռները, աքոսրները, թունավորումները, դավաճանությունը, փտախտը, գահի զավթումը, հրաժարականները ու գահընկեցություններն անջնջելի հետքեր են թողել հայ ժողովրդի պատմության մեջ։

Հակառակ տարածված կարծիքի` անգամ Ծայրագույն Պատրիարքի աթոռն առնվազն 15 թափուր է մնացել ոչ տվյալ կաթողիկոսի մահվան բերումով։ Այդ կաթողիկոսները կա՛մ հրաժարվել են գահից, կա՛մ գահընկեց արվել։ 132 կաթողիկոսներից 27-րդը` Քրիստափոր Բ Ապահունին, 630 թ. դարձել է գահից հրաժարված առաջին կաթողիկոսը։ Վերջին հրաժարականը տեղի է ունեցել 1200 տարի անց, երբ Եփրեմ Ա Ձորագեղցին հեռացավ գահից 1830 թ.։ Հինգ կաթողիկոս գահընկեց է արվել, որոնցից երկուսը զավթել էին գահը։ Թեպետ եղել են նաև կաթողիկոսներ, ինչպես օրինակ Ստեփանոս Ա Դըւնեցին (780-790) և Հովհաննես Զ Սսեցին (1203-1221), ովքեր զավթել էին գահը, սակայն այդպես էլ գահընկեց չարվեցին։

Ստորև ներկայացվող ցուցակում Հայ Առաքելական եկեղեցու այն կաթողիկոսներն են, ովքեր թողել կաթողիկոսական գահը հոժարակամ կամ հարկադրաբար.

27-րդ կաթողիկոս` Քրիստափոր Բ. Ապահունին հրաժարվել է 630 թ.

29-րդ կաթողիկոս` Ներսես Գ. Իշխանցին հրաժարվել է 652 թ.

55-րդ կաթողիկոս` Վահան Ա. Սիւնին գահընկեց է արվել 969 թ.

58-րդ կաթողիկոս` Սարգիս Ա. Սեւանցին հրաժարվել է 1019 թ.

63-րդ կաթողիկոս` Գրիգոր Գ. Պահլավունին հրաժարվել է 1166 թ.

66-րդ կաթողիկոս` Գրիգոր Ե. Քարավէժը գահընկեց է արվել 1194 թ.

71-րդ կաթողիկոս` Կոնստանդին Բ. Կատուկեցուն գահընկեց է արվել 1289 թ.

76-րդ կաթողիկոս` Յակոբ Բ. Անաւարզեցուն ստիպել են հրաժարվել 1341 թ., վերականգնվել է 1355 թ.

84-րդ կաթողիկոս` Գրիգոր Ը. Խանձողատը զավթել է աթոռը 1411 թ. ու գահընկեց արվել 1418 թ.

87-րդ կաթողիկոս` Գրիգոր Թ. Մուսաբէկեանցը հրաժարվել է 1441 թ.

88-րդ կաթողիկոս` Կիրակոս Ա. Վիրապեցին հրաժարվել է 1443 թ.

92-րդ կաթողիկոս` Սարգիս Բ. Աջակիրը հրաժարվել է 1484 թ.

100-րդ կաթողիկոս` Դավիդ Դ. Վաղարշապատցին հրաժարվել է 1629 թ.

117-րդ կաթողիկոս` Դավիթ Ե Էնէգէթցին զավթել է գահը 1801 թ. և գահընկեց արվել 1807 թ.

119-րդ կաթողիկոս` Եփրեմ Ա. Ձորագեղցին հրաժարվել է 1830 թ.

Ո՞վ է հաջորդը։

Այս հրաժարականների ու գահընկեցությունների նախադեպը ցույց է տալիս, որ մահը միակ պատասխանը չէ, երբ կաթողիկոսը պիտանի չէ ժողովրդին ու եկեղեցուն ծառայելու համար։ Այսօր կան բավականաչափ հիմքեր Գարեգին Բ 132-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը կամ գահընկեցությունը պահանջելու համար.

  1. Գարեգին Բ–ն զավթել է կաթողիկասական գահը ՀՀ իշխանությունների և հարուստ նվիրատուների միջոցով պատգամավորներին վախեցնելով ու կաշառելով;
  2. Գարեգին Բ–ն անփութորեն տնօրինել և յուրացրել է եկեղեցուն և հավատացյալներին պատկանող սեփականությունը;
  3. Գարեգին Բ–ն ապօրինաբար կարգալույծ է հայտարարել բազմաթիվ հոգևորականների` խախտելով Հայ եկեղեցու կանոնները;
  4. Գարեգին Բ–ն աջակցել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից իրականացված ընտրակեղծիքին ու իշխանության զավթմանը։ (Մանրամասները` www.thetruthmustbetold.com կայքում)

Ժամանակն է, որ ներկա կաթողիկոս Գարեգին Բ–ն պատմության մեջ մտնի որպես 21-րդ դարում գահից հրաժարված առաջին Ամենայն Հայոց կաթողիկոս։ Գարեգին Բ-ն միգուցե հույս ունի, որ անպատիժ կմնա ինչպես Ստեփանոս Ա Դըւնեցին 1219 տարի առաջ կաշառքով հարթեց իր ճանապարհը դեպի գահն ու այդպես էլ գահընկեց չարվեց։ Սակայն հայ ժողովուրդը չպիտի թույլ տա պատմության կրկնությունը, երբ հանցագործն անպատիժ է մնում։ Գարեգին Բ-ն պետք է դառնա կա՛մ հրաժարական տված 11-րդ կաթողիկոսը, կա՛մ գահընկեց արված երրորդ բռնազավթիչը։

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ; Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրությաններկայացուցիչն է Արցախում և Հայաստանում; անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը; հեղինակել է «Անել նվիրատվություն, թե՞ չանել» աշխատությունը; հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը: