Մի քանի օր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) «Ստեփանակերտ քաղաքի միայնակ ծերերի և հաշմանդամների տուն ինտերնատի հիմնանորոգում» ընթացիկ ծրագրի ֆինանսավորումն աճեց 265 տոկոսով: 131 միլիոնից (2011 թ. հոկտեմբերի դրությամբ) մինչև 350 միլիոն (2011 թ. նոյեմբերի դրությամբ) հսկայական ցատկը ուղեկցվել է նախագծին Արցախի կառավարության՝ իբրև համահովանավորի ավելացմամբ: Այսպիսով, ֆինանսապես խոցելի արցախյան կառավարությունը պարտավորվել է ներդնել մոտ 600.000 դոլար արդեն իսկ գերագնահատված ծարգարի իրագործման համար: Continue reading “Ինչպես հիմնանորոգել արդեն հիմնանորոգված տուն-ինտերնատը (ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)” »
(the English version)
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2011 թ. ամառը հայտարարություն էր տարածել նոր ծրագիր սկսելու մասին, ինչն ինձ հակասական թվաց: Թիրախը Ստեփանակերտի միայնակ ծերերի և հաշմանդամների տուն ինտերնատն էր, որը նախատեսվում էր հիմնանորոգել, ինչպես նշվում է հիմնադրամի բլոգում, մոսկվաբնակ գործարար Արմեն Շահազիզյանի 400 հազար դոլարի շռայլ նվիրատվության շնորհիվ: Սրան գումարած արցախյան կառավարության համաֆինանսավորումը՝ առաջարկված լայնածավալ նորոգման ընդհանուր արժեքը հավանաբար կես միլիոնից էլ ավել է:
Հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության մեջ մի պնդում հարցականի տակ դրեց հիմնադրամի վստահելիությունն ու ծրագրի նպատակահարմարությունը. «Տուն-ինտերնատի երկու մասնաշենքերը վերջին անգամ նորոգվել են 1988 թվականին»: Սա բոլորովին սուտ հայտարարություն է: Վերջին անգամ տուն-ինտերնատը լայնածավալ հիմնանորոգման ենթարկվել է 1999 թ. ՀԲԸՄ կողմից:
ՀԲԸՄ պաշտոնական կայքում կա միության իրականացրած բոլոր ծրագրերի ցուցակը. դրանց մեջ կա նաև հետևյալը. «Renovation of the Stepanakert house for elderly people, with 55 permanent residents and 150 aged people under custody» (Ստեփանակերտի ծերանոցի հիմնանորոգում, որտեղ հանգրվանում է 55 մշտական սան և 150 տարեց անձ – Ա.Խ.Մ.): Ծերանոցը վերանորոգումն իրականացվել էր Ալեք Մանուկյանի փողոցի շինարարության համար հատկացված ընդհանուր միջոցներից մնացած գումարով: Ես ունեմ տեղեկություն անձամբ Լուիզ Մանուկյան Սիմոնից, որ փողոցի շինարարությանը հատկացված գումարից մոտ $400 հազար դոլար ուղղվել է տուն-ինտերնատի հիմնանորոգման համար՝ շնորհիվ Արցախի կառավարության առաջարկության: Continue reading “Ինչպես հիմնանորոգել արդեն հիմնանորոգված տուն-ինտերնատը” »

