Ուղեցույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին
ՄԱՍ I
Արա Խ. Մանուկյան
«Անե՞լ նվիրատվություն, թե չանել»: Այս է հարցը, որ միլիոնավոր հայեր տալիս են իրենք իրենց, մինչև Հայաստան Համահայկական հիմնադրամին իրենց լուման ընծայելը, ամեն Գոհաբանության օր՝ սկսած 1992 թվականից: Չնայած օգնության ձեռք մեկնելու իրենց ցանկությանը՝ բազմաթիվ նվիրատուներ հակվում են մեկ անգամ կտրելուց առաջ տասն անգամ չափել հիմնադրամի գործունեության վերաբերյալ կոռուպցիայի մասին շրջանառվող բազմաթիվ լուրերի ու վկայությունների պատճառով: Ավելի ու ավելի շատ մարդիկ են վճռում նվիրատվություն չանել:
2010 թ. հեռուստամարաթոնից մի քանի օր առաջ Հորիզոն հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանի հետ մի հարցարույց, ով կոռուպցիայի մասին լուրերը որակեց իբրև առասպել և փորձեց փարատել դրանք: Ստորև յուրաքանչյուր առասպել բառ առ բառ ներկայացված է պարոն Քոթանջյանի ելույթից, նրա մեկնաբանությունների հետ միասին, որոնք այստեղ ներկայացված են իբրև «հերքում»: Առանցքային խնդիրների այլընտրանքային մեկնությունները ներկայացված են իբրև «մերկացում»:
Ռազմական ղեկավարությանը բռնարարքի համար չպատժելու ավանդույթի հիմքը դրել է ոչ այլ ոք, քան ինքը ՀՀ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը 2005 թ. հունիսի 19-ին: Այդ օրը այն ժամանակ դեռ Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը մի խումբ բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների՝ Սամվել Կարապետյանի, Վարդան Բալայանի, Արթուր Հարությունյանի, Վլադիկ Խաչատրյանի, ինչպես նաև Արցախի պաշտպանության ներկայիս նախարար Մովսես Հակոբյանի հետ միասին խմբակային դաժան ծեծի է ենթարկել ազատամարտիկ Պավել Մանուկյանին ՊՆ շենքում: Միջադեպը ժամանակին մեծ աղմուկ հանեց և՛ եթերում, և՛ մամուլում,սակայն այնքան չգրավեց հասարակության ուշադրությունը, որքան կգրավեր այսօր՝ վիրտուալ սոցիալական ցանցերի միջոցով: Բարձրաստիճան գեներալների բռնարարքի մասին գրվեցին բազմաթիվ հոդվածներ, ՀՀ ղեկավարությունը կոչ արեց արցախյան ղեկավարությանը անցկացնել դեպքի անաչառ քննություն, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը խոստացավ երաշխավորել անկողմնակալ արդարադատություն: Continue reading “ԵՐԲ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀ ՄԱՂԹԵՑ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ” »
Ցավոք, այս նյութը դեռևս հասանելի է միայն English.

