Սա «Ճշմարտությունը պիտի ասվի» հեռուստահաղորդման տեսագրությունն է Գարեգին Բ-ի և նրա կեղծված ընտրության մասին։ Հեռուստահաղորդումը հեռարձակվում էր ուղիղ եթերով ու ուղեկցվում հեռուստադիտողների հեռախոսազանգերով։

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի հետ (© Epress.am)
1999 թ. հոկտեմբերի 27-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալությանը հանգեցրած ընտրակեղծիքի վերաբերյալ Արա Մանուկյանի հոդվածի Epress.am-ում վերահրատարակումից մեկ օր անց` 2013 թ. ապրիլի 20-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը հապճեպ պաշտոնական պատասխան է հնչեցրել` հերքելով տվյալ ընտրությունը ստվերած ընտրակեղծիքի մասին Մանուկյանի հայտարարությունները: Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է, որ դա «ստորագույն քայլ է հոդվածագրի կողմից և անարգում հիշատակի Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի»: Դեռ ավելին, քահանա Մելիքյանը «բացարձակ անհեթեթություն» է որակել Մանուկյանի պնդումները: Փաստորեն ընտրված Գարեգին Բ կաթողիկոսը մերժում է ոչ միայն ընտրակեղծիքի փաստը, այլև այդ մասին Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Բ Մանուկյանի հետ զրույցը:
Չնայած 1999 թ. կաթողիկոսի ընտրության ժամանակ տեղի ունեցած կեղծիքի վերաբերյալ հայտարարություններ կան համացանցում, Արա Մանուկյանը ընտրակեղծիքը հաստատած երկու իրական աղբյուր է վկայակոչել: Continue reading “Ընտրակեղծիքը` թվերով. պատասխան Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին” »
Ցավոք, այս նյութը դեռևս հասանելի է միայն English.
Աղբյուրը` Epress.am
Ամսաթիվը` Ապրիլի 19, 2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը «բացարձակ անհեթեթություն է» որակել ամերիկահայ լրագրող, իրավապաշտպան Արա Մանուկյանի հոդվածը, որին երեկ անդրադարձել էր Epress.am-ը:
Հոդվածում Արա Մանուկյանը գրել էր, որ 1999 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության ժամանակ կաշառք է բաժանվել, իսկ ընտրված Գարեգին Բ-ի հետ զրույցում այդ խնդիրը բարձրաձայնել էր Մանուկյանի քեռին՝ Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը: Continue reading “«Ստորագույն քայլ». Էջմիածինն արձագանքել է Գարեգին Բ-ի ընտրության ժամանակ կաշառքի մասին լուրին” »
Հարութ Բրոնոզյանի հեղինակային «Վերադարձ» հաղորդման հյուրն է Արա Մանուկյանը: Տաղավարում քննարկվում է 2013 թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությանն առնչվող ընտրակեղծիքի և Սերժ Սարգսյանի աջակիցներին բոյկոտելու խնդիրները: Սեղմեք այստեղՍերժի աջակիցներին բոյկոտելու վերաբերյալ մանրամասների համար: Continue reading “Ընտրություն և բոյկոտ. «Վերադարձ» հաղորդման հյուրն է Արա Մանուկյանը” »

Boycott Serzh Supporters
Առաքելությունը
«Բոյկոտել Սերժի աջակիցներին» նախաձեռնությունը համաշխարհային, անկախ հայկական համայնքային խումբ է, որը դատապարտում է Սերժ Սարգսյանի կողմից ընտրակեղծիքների միջոցով ՀՀ նախագահի պաշտոնի երկրորդ 5-ամյա շրջանի (2013-2018) յուրացումը:
Մեր առաքելությունն է բոյկոտել այն բոլոր քաղաքական կուսակցությունները, ֆինանսական հաստատությունները, քաղաքական գործիչներին, հանրային գործիչներին, աշխարհիկ և կրոնական կազմակերպությունները, որոնք ճանաչում են Սերժ Սարգսյանին իբրև օրինապես ընտրված ՀՀ նախագահ կամ խուսափել են արտահայտել իրենց դիրքորոշումը նրա լեգիտիմության վերաբերյալ, հետևյալ կերպ. Continue reading “Բոյկոտել Սերժի աջակիցներին” »

Գարեգին Բ կաթողիկոսն օրհնում է Սերժ Սարգսյանին (© www.president.am)
Բազմաթիվ հայ առաքելականներ մեծ հիասթափություն ապրեցին 2013 թ. ապրիլի 9-ին` տեսնելով, թե ինչպես է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ձեռքը դնում Սերժ Սարգսյանի գլխին` հայրապետական օրհնանք հղելով նրան ՀՀ նախագահի երդմնակալության արարողյության ընթացքում: Գարեգին Բ-ի գործողությունները շատերի կողմից մեկնաբանվել են իբրև Սերժ Սարգսյանի օգտին կատարված լայնատարած և հանգամանորեն արձանագրված ընտրակեղծիքների օրհնում: Սակայն թերևս քչերը գիտեն, թե ինչը կարող էր Գարեգին Բ կաթողիկոսին ավելի հանդուրժող դարձրած լինել լեգիտիմության բացակայության և կեղծիքի նկատմամբ: Continue reading “Ինչն է Գարեգին Բ Կաթողիկոսին դարձնում ընտրակեղծիքի նկատմամբ հանդուրժող” »
Ցավոք, այս նյութը դեռևս հասանելի է միայն English.
Ցավոք, այս նյութը դեռևս հասանելի է միայն English.

