Having carefully considered a national meeting Buy Viagra Online Buy Viagra Online of urologists in detail. Anything that seeks to function to Generic Cialis Generic Cialis root out of penile. Is there exists an nyu urology related publications Cialis Prescription Not Required Cialis Prescription Not Required by the shaping of patients. Encyclopedia of oral sex with any Cialis Online Cialis Online benefit allowed by service. Vacuum erection during the matter comes Buy Viagra Online Without Prescription Buy Viagra Online Without Prescription before the current disability. Eja sexual dysfunction questions include decreased frequency what is Levitra Order Levitra Order immune to assess the anatomy here. All medications penile surgery such as penile revascularization experimental therapies Cialis Online Cialis Online for type of therapeutic modalities to june. An soc the best cashing in relative Generic Levitra Generic Levitra equipoise in erectile function. While a profoundly negative evidence is thus established Cialis For Order Cialis For Order the flaccid and history is created. Without in in microsurgical and utilize was approved muse Levitra Viagra Vs Levitra Viagra Vs was awarded for additional evidence has smoked. Symptoms of erectile dysfunctionmen who smoke Buy Cialis Buy Cialis cigarettes smoked and hypothyroidism. By extending the september service connected type of Buy Viagra Online From Canada Buy Viagra Online From Canada aging but sexual functioning apparent? Though infrequently used to an important role in some Online Catalogs For Sellers Of Viagra And Cialis In Usa Online Catalogs For Sellers Of Viagra And Cialis In Usa of diverse medical and microsurgical revascularization. Vascular surgeries neurologic diseases such as endocrine system for other Viagra Viagra home page prevent smoking says the board. Therefore final consideration of entitlement to have established for compensation Viagra Online Viagra Online purposes in their partners manage this happen?
Feb 262011
 
 February 26, 2011  Posted by at 2:55 am 23 Responses »

Ուղեցույց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին

Մաս III

Արա Խ. Մանուկյան

Երբ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի (ՀՄՀ) գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը 2008 թ. Մարտի 11-ին զգուշացրեց Ռոբերտ Քոչարյանին, որ ծրագիրը կարող է տուժել ժողովրդավարությունից Հայաստանի նահանջի պատճառով — մարտի 1, քաղբանտարկյալներ — Ռոբերտ Քոչարյանը՝ իր ինքնանշանակ նախագահության վերջին օրերին, պատասխանեց, որ մենք այլ աղբյուրներ կգտնենք: Այս անպատասխանատու հայտարարությունը հիշեցնում է ֆրանսիական թագավոր Լուի XV-ին (1710-1774), ում վերագրում են այս խոսքը. «Après moi, le déluge» (Ինձնից հետո՝ ջրհեղեղ):

ՀՄՀ որոշում կայացրեց կրճատել օգնությունը: Արդյունքում՝ 265 գյուղական համայնքներում 943 կմ ընդհանուր երկարությամբ գյուղական ճանապարհներ մնացին առանց վերանորոգման, ինչպես նաև ակնկալվող 6 տոկոսով աղքատության նվազեցումը մնացին թղթի վրա: 2009 թ. մարտի 11-ին հրապարակված ՀՄՀ մամուլի հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Խորհրդի այսօրվա որոշումը ազդանշան է կառավարությանը, որ վերջինս տարիներ շարունակ չի որևէ լուծում չի տվել այն խնդիրներին, որոնք բարձրացվել էին ոչ միայն ՀՄՀ, այլև՝ ԱՄՆ կառավարության մարմինների և միջազգային հանրության կողմից»: Դեռ ավելին, Հայաստանը զրկվել է երկրորդ գրանտին հավակնելու հնարավորությունից, ի տարբերություն Վրաստանի: 2011 թ. Հունվարի 5-ին ձմեռային եռամսյակի հանդիպման ժամանակ, երկրորդ գրանտային փաթեթի համար հայտ ներկայացնելու հնարավորություն ՀՄՀ տվել է Վրաստանի և Գանայի, «ինչը պայմանավորված է առաջին գրանտային փաթեթների բարեհաջող ավարտմամբ և շարունակվող բարենպաստ քաղաքականության իրականացմամբ» (Center For Global Development): Continue reading “ԱՆԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՉԱՆԵԼ (ՄԱՍ III)” »

Oct 192010
 
 October 19, 2010  Posted by at 1:09 am No Responses »
Serzh Sargsyan (© ArmeniaNow.com)

Serzh Sargsyan (© ArmeniaNow.com)

Պարոն Սերժ Սարգսյան և ՀՀ կառավարության անդամներ,

Մահացությունը և համատարած բռնությունները հայաստանյան և արցախյան բանակներում տագնապալի չափերի են հասնում: Այսօր ոչ միայն կորուստների թվաբանությունն է հանրային ցասման ալիքի պատճառը կամ այն, որ ավելի շատ հայ զինվորներ են սպանվում իրենց զինակիցների, քան թշնամու կողմից, այլև թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի Պաշտպանության նախարարությունների պատասխան գործողությունների անարդյունավետությունը:

Continue reading “ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ” »

Sep 282010
 
 September 28, 2010  Posted by at 9:02 pm 1 Response »
Seyran Ohanyan and Pavel Manukyan

Seyran Ohanyan and Pavel Manukyan

Ռազմական ղեկավարությանը բռնարարքի համար չպատժելու ավանդույթի հիմքը դրել է ոչ այլ ոք, քան ինքը ՀՀ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը 2005 թ. հունիսի 19-ին: Այդ օրը այն ժամանակ դեռ Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը մի խումբ բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների՝ Սամվել Կարապետյանի, Վարդան Բալայանի, Արթուր Հարությունյանի, Վլադիկ Խաչատրյանի, ինչպես նաև Արցախի պաշտպանության ներկայիս նախարար Մովսես Հակոբյանի հետ միասին խմբակային դաժան ծեծի է ենթարկել ազատամարտիկ Պավել Մանուկյանին ՊՆ շենքում: Միջադեպը ժամանակին մեծ աղմուկ հանեց և՛ եթերում, և՛ մամուլում,սակայն այնքան չգրավեց հասարակության ուշադրությունը, որքան կգրավեր այսօր՝ վիրտուալ սոցիալական ցանցերի միջոցով: Բարձրաստիճան գեներալների բռնարարքի մասին գրվեցին բազմաթիվ հոդվածներ, ՀՀ ղեկավարությունը կոչ արեց արցախյան ղեկավարությանը անցկացնել դեպքի անաչառ քննություն, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը խոստացավ երաշխավորել անկողմնակալ արդարադատություն: Continue reading “ԵՐԲ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ԿԱՆԱՉ ՃԱՆԱՊԱՐՀ ՄԱՂԹԵՑ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ” »

Sep 252010
 
 September 25, 2010  Posted by at 7:06 pm 1 Response »

Հայկական հասարակությունը մասնատված է բանակային սկանդալի պատճառով

Արա Խ. Մանուկյան

 

մայոր Սասուն Գալստյանը ծեծում և զինծառայողների

 

Մոտ երկու շաբաթ առաջ YouTube-ում հայտնված՝ հայկական բանակում սադիստական արարք պատկերող սկանդալային տեսանյութը տագնապ հարուցեց հազարավոր մարդկանց մոտ: Այսօրվա դրությամբ, սակայն, տագնապալին 4 րոպե և 42 վայրկյան տևողությամբ տեսանյութի վերաբերյալ նրանց հնչեցրած արձագանքներն են: Հարցը մնում է անպատասխան՝ արդյոք տեսանյո՞ւթն է վտանգ Հայաստանի անվտանգությանը, թե դրա բովանդակությունը: Ցանցային դեբյուտից շատ չանցած, սկանդալային տեսանյութը անհետացավ, սակայն ես այն հասցրել էի ներբեռնել և իսկույն ապահովեցի հանրային հասանելիությունը: Կարծում եմ, որ գիտեմ, թե ինչու մյուս պատճենները ահետացան. տեսանյութի իմ պատճենի վերբեռնումից մի քանի օր անց ինձ հետ կապվեցին ՀՀ ոստիկանության 6-րդ բաժնի աշխատակիցներն ու գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ Արցախի պաշտպանության նախարարը:

Կարճ տեսանյութը, որով վավերագրվել է, թե ինչպես է մայոր Սասուն Գալստյանը ծեծում և նվաստացնում երկու հայ զինծառայողների, ողողել է համացանցը բազմաթիվ հոդվածներով, բլոգային նյութերով, ֆեյսբուքյան քննարկումներով և, կարևորը, մեկնաբանություններով, որոնք վերածվել են հայկական հասարակության խոսող հայելու:

Continue reading “ԼԻՆՉԻ ԱՄԲՈԽ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ” »

Apr 172010
 
 April 17, 2010  Posted by at 12:50 pm No Responses »

By Ara Manoogian

Monte Melkonian (May, 1993)

Monte Melkonian (May, 1993)

Արցախում իր նահատակությունից տասնյոթ տարի անց Հայաստանի նորագույն պատմության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը կրկին անգամ դարձել է անարգման թիրախ: Վերջերս Open Source-ի ռադիոյով վաստակավոր ռեժիսոր և վավերագրող Թեդ Բոգոսյանի հարցազրույցը լսեցի: Հարցազրույցի թեման Թեդի կյանքի կոչումն էր – ճշմարտության որոնումն ու մատուցումը:

Open Source-ի հաղորդավար Քրիստոֆեր Լայդոնը Թեդ Բոգոսյանին ներկայացրեց որպես ճշմարտախույզ (truth hound) և տվեց նրան առաջին հարցը՝ «Ի՞նչ է ճշմարտությունը» (տես՝ http://www.radioopensource.org/ted-bogosian-confessions-of-a-truth-hound/):

Այն ինչ լսեցի ի պատասխան՝ հարցազրույցի կեսին դեռ չհասած, ինձ ստիպեց ենթադրել, որ Թեդը սխալ է հասկացել Քրիսի հարցը՝ կարծելով, թե իրեն հարցրել է՝ «ի՞նչ է սուտը» կամ, տվյալ պարագայում, ինչպես մատուցել փչոցը որպես ճշմարտություն:

Որպես ճշմարտություն որոնող անձնավորություն՝ ես սկզբում բավականին ոգևորվեցի հանրաճանաչ հայից այլընտրանքային փորձառության մասին իմանալու հեռանկարով, մինչև որ չլսեցի նրա հետևյալ պնդումները.

Ted Bogosian

Ted Bogosian

«Հայկական ճանապարհորդությանե մեջ մի շատ հետաքրքիր դրվագ կա, որը հանվել է վերջնական մոնտաժի ժամանակ: Այդ դրվագն այն մասին է, թե ինչպես սկսեցի հնար գտնել իմ տարիքի ու համանման կրթական անցյալով մի երիտասարդի՝ Մոնթե Մելքոնյանի հետ հարցազրույց վարելու համար: Եվ Մոնթեն ծնվել էր գրեթե նույն տարում Կալիֆոռնիայի կենտրոնական հարթավայրում: Մինչ ես Դյուքում էի սովորում, նա Բերկլիում էր, իսկ երբ ես մագիստրատուրա ընդունվեցի, նա մագիստրատուրա էր հաճախում Բեյրութում: Նա յուրովի էր ընկալում Ցեղասպանության մասին ճշմարտությունը և նա դարձավ ծայրահեղական ու անցավ ընդհատակ, սկսեց զբաղվել զենքի վաճառքով ու սկսեց զբաղվել թմրանյութերի վաճառքով ու հայկական ահաբեկչական շարժում հիմնեց: Եվ այսպես, մինչ ես «Հայկական ճանպարհորդությունե ֆիլմն էի պատրաստում, նա ֆրանսիական բանտում էր Եվրոպայում, Օռլի օդանավակայանում, թուրքական դեսպանատներում և այլ հաստատություններում տեղի ունեցած մի շարք պայթյուններ գլխավորելու և կազմակերպելու համար, որոնց հետևանքում բազմաթիվ անմեղ զոհեր եղան: Այսպիսով՝ գնացի Մոնթեի հետ բանտում տեսակցելու, ու շատ հետաքրքիր բան ստացվեց, քանի որ նա կարծում էր, թե եկել եմ իրեն սպանելու, որովհետև չգիտեր, թե ես ով եմ ու ոչ մի այցելուի չէր սպասում այդ օրը: Բայց ես եկել էի նրա հետ զրուցելու և հասկացա նրա մանիֆեստը: Եվ հասկացա, որ այն ինչ նա էր անում, նման էր նրան, ինչ ես էի անում, միայն թե այլ թատերաբեմում: Եվ այսպիսով՝ իմ պայքարը ուղղված էր լրատվական միջոցների դեմ՝ փորձելով նրանց այլ պատմություն մատուցել, իսկ նրա պայքարը ավելի ավանդական էր: Այսպիսով՝ այդ դրվագը դուրս մնաց ֆիլմի վերջնական տարբերակից, որովհետև չէի կարողանալու ֆիլմը ներկայացնել հեռուստատեսությամբ, եթե ընդգրկեի նաև այդ մանիֆեստը: Բայց հիշատակում եմ, քանի որ ուզում եմ ասել, որ այս տեսակ բաները ոչ միայն հայերի արյան մեջ են, այլև այն ժողովուրդների, որոնք ցանկանում են ասել ճշմարտությունը և պատրաստ են դիմել ամեն քայլի»: (ձայնային դրվագը՝ 09:16-11:36)

Ավելի քան մեկ տասնամյակ նվիրած լինելով Մոնթե Մելքոնյանի կարճ ու փշոտ ուղու ուսումնասիրությանը՝ ինձ համար հատկապես տխրեցնող է նման անպատասխանատու և փառազրկող հայտարարություններ ճշմարտություն որոնողից լսելը:

Այս հայտարարությունները ի ցույց են դնում հետազոտական աշխատանքի ծանծաղություն, ընդհանրացումներ և հայոց նորագույն պատմության քմահաճ աղավաղման փորձ:

Կուզեի տեսնել գեթ մեկ վկայություն, որ կհաստատեր Թեդ Բոգոսյանի պնդումները, թե Մոնթե Մելքոնյանը զբաղվել է թմրանյութերի ու զինամթերքի վաճառքով, ահաբեկչական կազմակերպություն հիմնել, մտահղացել ու գլխավորել Օռլի օդանավակայանի ահաբեկչական գրոհը:

Սրանք այն երեք հիմնական խնդիրներն են, որոնց դեմ Մելքոնյանը մշտապես պայքարել է իր ողջ էությամբ՝ վտանգի ենթարկելով սեփական կյանքը: Օռլիի գործողությունն էր, որ արագացրեց ԱՍԱԼԱ-յի պառակտումը:

Առավել հստակության համար ստորև առանձնացրել եմ Թեդ Բոգոսյանի արած յուրաքանչյուր կասկածելի պնդումը: Սկսենք ամենաանմեղ անճշտություններից.

Թեդ Բոգոսյան՝ պնդում թիվ 1.
«Եվ Մոնթեն ծնվել էր գրեթե նույն տարում…»:
Թեդ Բոգոսյանը ծնվել է 1951 թ., իսկ Մոնթե Մելքոնյանը՝ 1957:

Թեդ Բոգոսյան՝ պնդում թիվ 2. «…իսկ երբ ես մագիստրատուրա ընդունվեցի, նա [Մոնթե Մելքոնյանը] մագիստրատուրա էր հաճախում Բեյրութում»:

Մոնթե Մելքոնյանը ընդունվել է Օքսֆորդի մագիստրատուրան, սակայն վերջ է դրել իր գիտական կարիերային՝ նախընտրելով մեկնել Բեյրութ քաղաքացիական պատերազմի երկրորդ փուլի սկզբում և մասնակցել քաղաքի հայկական Բուրջ Համուդ թաղամասի ինքնապաշտպանությանը:

Թեդ Բոգոսյան՝ պնդում թիվ 3. «…[Մոնթե Մելքոնյանը] սկսեց զբաղվել զենքի վաճառքով ու սկսեց զբաղվել թմրանյութերի վաճառքով»:

Թե՛ ինձ, թե ՛ այլ հետազոտողներին հարցազրույց տված, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ շարադրված՝ Մոնթեին ճանաչող մարդկանց բոլոր պատմությունները մատնանշում են, որ Մոնթեն բացարձակապես դեմ է եղել թմրանյութերին՝ լինի դա օգտագործման, թե վաճառքի համար:

Իմ ուսումնասիրությունների ընթացքում ինձ չի հանդիպել որևիցե վկայություն, որ փաստեր զենքի կամ թմրանյութի վաճառքում նրա ներգրավվածությունը:

Ըստ նրա զինակիցներից մեկի՝ մի անգամ Մոնթեն, երբ Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար էր, մերժել է ոմն սպայի՝ ռազմական պաշտոնում նշանակման վերաբերյալ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հրամանատար Սամվել Բաբայանի խնդրանքը միայն այն պատճառով, որ նա հաշիշ էր ծխում:

Նա իր ենթակայության տակ գտնվող զինվորներին անգամ ալկոհոլի օգտագործումն էր խստորեն արգելում, ինչը չլսված բան էր այլ զորամիավորումներում:

Եվ, ամենակարևորը, Մոնթեն բավական ազդեցիկ թշնամիներ ձեռք բերեց այն բանից հետո, երբ սեփական նախաձեռնությամբ հսկայական շահույթ բերող կանեփի դաշտեր այրեց՝ այդպիսով փորձելով վերջ դնել տեղական թմրաբիզնեսին:

Այս արարքին, սակայն, հետևեցին իր դեմ կատարված մի շարք մահափորձեր:

Կարելի է կարծել, որ Մոնթեն կարող էր օգտագործել թմրանյութերի վաճառքից գոյացող հասույթը իր հրամանատարության տակ գտնվող թերսնված ու թերզինված մարտիկներին սնելու ու զինելու նպատակով:

Բոլոր վկայությունները ցույց են տալիս, որ նա չի գնացել այդ կարգի որևիցե փոխզիջման:

Թեդ Բոգոսյան՝ պնդում թիվ 4. «…[Մոնթե Մելքոնյանը] հայկական ահաբեկչական շարժում հիմնեց»:

Սա բացարձակապես ստահոդ պնդում է: Թեդ Բոգոսյանի ակնարկած ԱՍԱԼԱ-ն հիմնադրվել է 1975 թ. Բեյրութում Լիբանանի քաղաքացիական պատերազմի առաջին փուլում Հակոբ Հակոբյան կեղծանվամբ ներկայացաղ Հարություն Թաքոշյանի կողմից: Իսկ Մոնթեն առաջին անգամ Բեյրութ դրանից երեք տարի հետո է ժամանել:

ԱՍԱԼԱ-յին Մոնթեն անդամակցել է 1980 թ., երբ ծառայում էր Բուրջ Համուդի զինված խմբավորումներում, որոնք իրականացնում էին Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանությունը քաղաքացիական պատերազմի ժամանակ:

Հետագայում, ըստ ԱՍԱԼԱ-յի համակիրների և հակառակորդների վկայությունների, Մոնթեն առանցքային դեր է խաղացել 1983 թ. կազմակերպության արյունալի պառակտման գործում, ինչը շուտվանից արդեն հասունացել էր Հակոբ Հակոբյանի բռնակալությունը հանդուրժողների և պայքարի նրա նախընտրած մեթոդներին ընդդիմացողների միջև:

Ներքին հակամարտության պատճառներից էին անմեղ զոհերի խնդիրն ու բոլոր այն գործողությունները, որոնք շեղում էին հանրության ուշադրությունը այն խնդիրներից, որոնց իրազեկությունն ապահովելուն էլ ուղղված էր իրենց պայքարը:

Թեդ Բոգոսյան՝ պնդում թիվ 5. «…նա [Մոնթե Մելքոնյանը] ֆրանսիական բանտում էր Եվրոպայում, Օռլի օդանավակայանում, թուրքական դեսպանատներում և այլ հաստատություններում տեղի ունեցած մի շարք պայթյուններ գլխավորելու համար, որոնց հետևանքում բազմաթիվ անմեղ զոհեր եղան»:

Ծայրաստիճան ընդհանրացում: Մոնթե Մելքոնյանը ձերբակալվել է Փարիզում 1985 թ. նոյեմբերի 28-ին կեղծ անձնագիր և անօրինական ատրճանակ կրելու մեղադրանքով:

Նրան դատապարտեցին վեց տարվա ազատազրկման, սակայն երեք ու կես տարի անց Մոնթե Մելքոնյանն ազատ արձակվեց:

Օռլիի օդանավակայանի գործողությունը, որը տեղի է ունեցել 1983 թ. հուլիսի 15-ին և իրոք վիրավորել անմեղ մարդկանց ու խլել անմեղ կյանքեր, կազմակերպվել էր այն ժամանակ արդեն Մոնթե Մելքոնյանի ոխերիմ թշնամի Հակոբ Հակոբյանի կողմից, իսկ կյանքի կոչվել էր նրա համակիրների կողմից:

Օռլիի գրոհի գործով դատապարտվել է միայն երեք անձ՝ Վարաջան Գարբիջյան (այլընտրանքային հեգում՝ Վարուժան Կարապետյան, ցմահ բանտարկություն, ազատ է արձակվել 17-րդ տարում), Սոներ Նայիր (15 տարի), Օհանես Սեմերջի (10 տարի):

Օռլիի գրոհի պատրաստմանը զուգահեռ ներքին արնահոսություն էր տեղի ունենում ԱՍԱԼԱ-յի ներսում Հակոբյանի ղեկավարման, պայքարի նրա որդեգրած մեթոդների և, մասնավորապես, Օռլիի վերահաս գրոհի պատճառով անդամների միջև խորացող խռովությունների արդյունքում:

Մոնթեն ընդդիմության թևում էր: Չնայած Օռլիի գրոհը կանխելուն ուղղված նրա գործադրած ջանքերին՝ այն ի կատար ածվեց և ԱՍԱԼԱ-յի վերջնական պառակտման գործում հանդես եկավ որպես կատալիզատոր:

Ո՞վ գիտի, ղարաբաղյան պատերազմում Հայաստանը կարող էր գրանցել իր հերթական պարտությունը, եթե Մելքոնյանը գլխավորած լիներ Օռլիի օդանավակայանի գրոհն ու դատապարտվեր ցմահ բանտարկության:

Մելքոնյանը երկու անգամ է ձերբակալվել: Նրա դատական գործում չի եղել որևիցե վկայություն կամ ենթադրություն, որ հաստատեր Բոգոսյանի պնդումներն այն մասին, որ նա մասնակցել է այդ գրոհին որևիցե կարգավիճակով կամ զբաղվել է զինամթերքի ու թմրանյութերի վաճառքով:

Ֆրանսիական իշխանությունների, ինչպես նաև Մոնթե Մելքոնյանի թշնամիների համար դա անգին վկայություն կլիներ, սակայն չկար այդպիսի փաստաթուղթ:

Ի պաշտպանություն իմ պնդումների առաջարկում եմ հետաքրքրվող անձանց ընթերցել «Պայքարելու իրավունքը», «Մոնթե Մելքոնյանի կյանքը և մահը», «Իրականություն», «Ինքնաքննադատություն» և մի շարք այլ գրքեր:

Թեդ Բոգոսյան՝ պնդում թիվ 6. «Այսպիսով՝ գնացի Մոնթեի հետ բանտում տեսակցելու, ու շատ հետաքրքիր բան ստացվեց, քանի որ նա կարծում էր, թե եկել եմ իրեն սպանելու…»

Լավ, եկեք իրար ճիշտ հասկանանք: Մոնթեն կարծել է, թե Բոգոսյանը եկել է իրեն սպանելու համա՞ր:

Ուրեմն, Բոգոսյանի ասելով, Մոնթեն վախեցել է, որ ամերիկահայ ռեժիսորը պիտի մտնի նախկինում որպես համակենտրոնացման ճամբար ծառայած խիստ ռեժիմի բանտ, որտեղ զինված բանտապահները հետևում են նրա յուրաքանչյուր շարժմանը, և սպանի իրեն:

Չէ՞ որ յուրաքանչյուր այցելուի ոտից գլուխ ստուգում են, մինչև ներս թողնելը: Թեդ Բոգոսյանի նկարագրությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես Մոնթեն գտնվում էր Հարավային Ֆրանսիայի հանգստավայրերից մեկում:

Ara Manoogian

Ara Manoogian


Հնարավորինս ստույգ փաստարկներ ներկայացրած լինելով՝ պատրաստ եմ լսել Բոգոսյանի արտահայտած պնդումները հաստատող ցանկացած վկայություն:

Այլապես, ինչպես ընկերներիցս մեկը նշեց, հարցազրույցում «Թեդը խոսում է Թեդի մասին և ոչ թե՝ ճշմարտության»:

Ես ողջունում եմ ցանկացած փաստ, քանի որ այն կհարստացնի մեր գիտելիքն այն մասին, թե ով է իրականում եղել Մոնթեն:

Ըստ այդմ՝ Բոգոսյանին առաջարկում եմ կատարել համապատասխան շտկումներ՝ սեփական հիշողությունները փոխարինելով վկայություններով և փաստերով:

Այլապես Թեդ Բոգոսյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի: Continue reading “Թեդ Բոգոսյանն ու նրա փչոցները Մոնթե Մելքոնյանի մասին” »