Ara K. Manoogian

 
 October 12, 2011  Posted by at 9:30 am 2 Responses »

Սա պատասխան է Բենոն Սևանի «Ծայրահեղ բացասականությունն ու անդադար հարձակումները վտանգում են Հայաստանի զարգացումը» մեկնաբանությանը, որը հրատարակվել է «California Courier» պարբերականում 2011 թ. հոկտեմբերի 13-ին:

Ընթերցել Սեւանի հոդվածի  բնօրինակը,
Read the English version of the response

 

Բենոն Սևան (©Thompson Reuters)

Բենոն Սևան (©Thompson Reuters)

ՄԱԿ «Սնունդ նավթի դիմաց» ծրագրի նախկին ղեկավար Բենոն Սեւանը բարենպատակ խորհուրդներ է առաջարկում Հայաստանի զարգացման համար, որոնց կողմնակի ազդեցությունն է ներկա կոռումպացված ՀՀ իշխանությունների ղեկավարման երկարաձգումն ու ամրապնդումը: Նրա բարի նպատակները շարադրված են «Ծայրահեղ բացասականությունն ու անդադար հարձակումները վտանգում են Հայաստանի զարգացումը» հոդվածում, որը հրապարակվել է «California Courier»-ում 2011 թ. հոկտեմբերի 13-ին.

Չնայած իրապես ժողովրդավար Հայկական պետություն տեսնելու մեր անհամբերությանն ու ցանկությանը, մենք այլընտրանք չունենք համբերատար լինելուն, որովհետև ժամանակ է պահանջում ժողովրդավարության կայացումը, տնտեսական և սոցիալական զարգացումն ու քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների անցկացումը:

Continue reading »

 
 October 12, 2011  Posted by at 9:23 am No Responses »

Վերահրատարակվում է «California Courier» պարբերականի 2011 թ. հոկտեմբերի 13-ի թողարկումից,

Հեղինակ՝ Բենոն Սևան՝ ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղարի օգնական

Բնօրինակը՝ “Excessive Negativism and Constant Attacks Jeopardize Armenia’s Development

(Ընթերցել այս հոդվածի պաստասխանը)

Շատ վհատեցնող է որոշ սփյուռքյան և հայաստանյան լրատվամիջոցներում ներկա քաղաքական, տնտեսական և սոցիալական պայմանների, ինչպես նաև ՀՀ կառավարությունը նսեմացնելու որոշ անձանց և քաղաքական կուսակցությունների անդադար ջանքերի մասին պատմող բացասական հոդվածների ու սյունակների ընթերցումը:

Այդ հարյուրավոր բացասական զեկույցների մեջ չկա՞ արդյոք գեթ մեկ դրական զարգացում լուսաբանելու համար: Ի հակադրություն այդ ընթացիկ քաղաքական ենթատեքստ ունեցող բացասականության՝ իրականում Հայաստանում շատ հաջողություններ և բարելավումներ են գրանցվել, որոնք արժանի են շնորհավորման և խրախուսման: Մարդ հոգնում է՝ կարդալով այն ամենն ինչ այս այսպես կոչված գիտակներից, խռովարարներից, ներառյալ՝ աչառու նախկին պետպաշտոնյաները, ովքեր իրենց անձնական շահերն են հետապնդում՝ վարչակարգային փոփոխություն բերելով ոչ թե քվեատուփերի միջոցով այլ ամբոխային մշակույթի խրախուսմամբ: Դժբախտաբար, այն, ինչին մենք ականատես ենք լինում, իրոք ողբերգական է և վերջերս իր քսանամյակը տոնած երիտասարդ հանրապետության կայունության համար հղի է դառը հետևանքներով:
Continue reading »

 
 October 8, 2011  Posted by at 6:59 am No Responses »

(the English version)
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2011 թ. ամառը հայտարարություն էր տարածել նոր ծրագիր սկսելու մասին, ինչն ինձ հակասական թվաց: Թիրախը Ստեփանակերտի միայնակ ծերերի և հաշմանդամների տուն ինտերնատն էր, որը նախատեսվում էր հիմնանորոգել, ինչպես նշվում է հիմնադրամի բլոգում, մոսկվաբնակ գործարար Արմեն Շահազիզյանի 400 հազար դոլարի շռայլ նվիրատվության շնորհիվ: Սրան գումարած արցախյան կառավարության համաֆինանսավորումը՝ առաջարկված լայնածավալ նորոգման ընդհանուր արժեքը հավանաբար կես միլիոնից էլ ավել է:

Nursing Home of Stepanakert

Nursing Home of Stepanakert

Հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության մեջ մի պնդում հարցականի տակ դրեց հիմնադրամի վստահելիությունն ու ծրագրի նպատակահարմարությունը. «Տուն-ինտերնատի երկու մասնաշենքերը վերջին անգամ նորոգվել են 1988 թվականին»: Սա բոլորովին սուտ հայտարարություն է: Վերջին անգամ տուն-ինտերնատը լայնածավալ հիմնանորոգման ենթարկվել է 1999 թ. ՀԲԸՄ կողմից:

ՀԲԸՄ պաշտոնական կայքում կա միության իրականացրած բոլոր ծրագրերի ցուցակը. դրանց մեջ կա նաև հետևյալը. «Renovation of the Stepanakert house for elderly people, with 55 permanent residents and 150 aged people under custody» (Ստեփանակերտի ծերանոցի հիմնանորոգում, որտեղ հանգրվանում է 55 մշտական սան և 150 տարեց անձ – Ա.Խ.Մ.): Ծերանոցը վերանորոգումն իրականացվել էր Ալեք Մանուկյանի փողոցի շինարարության համար հատկացված ընդհանուր միջոցներից մնացած գումարով: Ես ունեմ տեղեկություն անձամբ Լուիզ Մանուկյան Սիմոնից, որ փողոցի շինարարությանը հատկացված գումարից մոտ $400 հազար դոլար ուղղվել է տուն-ինտերնատի հիմնանորոգման համար՝ շնորհիվ Արցախի կառավարության առաջարկության: Continue reading »

 
 October 7, 2011  Posted by at 11:39 pm No Responses »

(English)

Սա պատասխան է «Ճշդում. Հայաստան Համահայկական Հիմնադրամի մասին» գրությանը, որի հեղինակն է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն և հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանը: «Ճշդում»-ը հրատարակվել է փարիզյան հայալեզու «Նոր Յառաջ» թերթի թիվ 200 համարում 2011 թ. ապրիլի 5-ին, որպես պատասխան տվյալ թերթի չորս հաջորդական համարներում «Անել նվիրատվություն, թե՞ չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցի լուսաբանմանը: Միևնույն համարում լույս է տեսել նաև «Նոր Յառաջ» թերթի խմբագրության պատասխանը պ-ն Թերզյանի նամակին՝ «Հայկական լրագրությունը՝ թիրախ. պատասխան «Ճշդում»ին»:

Continue reading »

 
 October 6, 2011  Posted by at 5:33 pm No Responses »

Վերատպվում է «Նոր Յառաջ» թերթի թիվ 200 համարից (ապրիլի 5, 2011)
Read the English translation

 

«Նոր Յառաջ»

«Նոր Յառաջ»

«Ճշդում» գրութեամբ, Պետրոս Թերզեան, Ֆրանսայի Հայաստան Համահայկական Հիմնադրամի (ՀՀՀ) նախագահը, լրագրութեան ֆրանսական օրէնսդրութեամբ հաստատուած Պատասխանի իրայունքէն օգտուելով, կը հակազդէ խիստ յարձակողական ոճով «Նոր Յառաջ»ի մէջ՝ Յարութիւն Կոպէլեանի չորս մասով լոյս տեսած «Անե՞լ Նուիրատւութիւն, թէ Չանել Կամ՝ Արա Խ. Մանուկեանի Ցնցիչ Ցօդուածաշարքը՝ Ուղեցոյց Հայաստան Համահայկական Հիմնադրամի մասին» գրութեան։

Continue reading »

 
 October 5, 2011  Posted by at 11:24 pm No Responses »

Վերահրատարակվում է «Նոր Յառաջ» թերթի թիվ 200 համարից (Ապրիլի 5, 2011)
Կարող եք ընթերցել նաև անգլերեն տարբերակը

ԽՄԲ. «Նոր Յառաջ»ի.- Որպէս հակազդեցութիւն «Անե՞լ նուիրատւութիւն, թէ չանել. կամ Արա Խ. Մանուկեանի ցնցիչ յօդուածաշարքը՝ Ուղեցոյց “Հայաստան” Համահայկական Հիմնադրամի մասին» մեր յօդուածաշարքին, Հայաստան Համահայկական Հիմնադրամի Հոգաբարձուներու Խորհուրդի անդամ եւ նախագահ՝ Ֆրանսայի Հայկական Հիմնադրամի Պ. Պետրոս Թերզեանէ ստացանք հետեւեալ պատասխանի իրաւունքը, վերոնշեալ խորագրով։ Զայն կու տանք ամբողջութեամբ։

Continue reading »

 
 August 2, 2011  Posted by at 10:43 pm 1 Response »

Բաց նամակ Արա Վարդանյանին և Սարգիս Քոթանջյանին

 

«Անե՞լ նվիրատվություն, թե չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցում բարձրացված սուր խնդիրների շուրջ հեռուստաբանավեճ կազմակերպելու նպատակով 2011 թ. հուլիսի 15-ին ես մասնավոր էլ. նամակ ուղարկեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանին: Քանի որ ոչ մի պատասխան նրանցից չեմ ստացել, որոշել եմ նամակս դարձնել բաց:

Continue reading »

 
 August 1, 2011  Posted by at 8:24 pm No Responses »

Այստեղ «Անե՞լ նվիրատվություն, թե չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցի ամբողջական տարբերակն է PDF ֆորմատով:

 
 June 3, 2011  Posted by at 7:37 pm 1 Response »

Աղբյուրը՝ Panorama.am (the English version)

2010թ-ին Շիրակի մարզի դատախազությունը հրապարակեց տեղեկատվություն այն մասին, որ մարզի մի շարք հաստատությունների վերադասներ, մեղմ ասած, երեխաների հաշվին ինչպես որ հարկն է հոգացել են իրենց շահերը: Այդ հաստատությունների թվում է նաև Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը, ուր Panorama.am-ն այցելեց նախօրեին: Continue reading »

 
 May 3, 2011  Posted by at 6:23 pm No Responses »

httpvp://www.youtube.com/view_play_list?p=39652D9D98230EA8

Այս ելույթը նվիրված է այն հայ կանանց խնդիրներին, ում վիճակվել է թրաֆիքինգի զոհ դառնալու դժբախտությունը: Վերը միջոցառման վերաբերյալ ութ տեսանյութերի շարք է:

© 2012 The Truth Must Be Told Suffusion theme by Sayontan Sinha