Nov 252013
 
 November 25, 2013  Add comments
Ռոն Մինասյանն ու Գլենդեյլի ոստիկանությունը

Ռոն Մինասյանն ու Գլենդեյլի ոստիկանությունը

Գլենդեյլ, Կալիֆորնիա, – ԱՄՆ-ում Արցախի հանրապետության հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի հետ «Հիլթոն» հյուրանոցի նախասրահում 2013 թ. նոյեմբերի 24-ի երեկոյան ունեցած կարճ և ընկերական զրույցի համար Արա Խ. Մանուկյանը քիչ էր մնում վճարեր իր ազատությամբ: Երկուսը պատահաբար հանդիպել էին նախասրահում և սիրալիր զրույց ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գալա ընթրիքից հետ: Ավետիսյանը նաև փորձել էր ընկերական զրույցի բռնվել Մանուկյանի որդու՝ հնգամյա Ալեքսի հետ:

Միմյանց հրաժեշտ տալուց քիչ անց Ռոբերտ Ավետիսյանը սուտ հաղորդում է տվել Արցախի նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայողներին, թե Մանուկյանն իրեն սպառնացել է (դիտել միջադեպի ողջ տեսանյութը հայերեն և անգլերեն ենթագրերով` http://www.thetruthmustbetold.com/hy/attempted-arrest-video/)։ Նախագահ Սահակյանը այս հյուրանոցում էր մնում Գլենդեյլ իր այցի ողջ ընթացքում: Նա ԱՄՆ էր ժամանել նոյեմբերի 28-ին հեռարձակվող՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին մասնակցելու նպատակով:

Նախ Արա Մանուկյանին մոտեցավ Կարո Գասպարյանը, ով, ըստ Հայ ազգային իրավապահների ընկերակցության (http://www.anpoa.org/directors.htm), Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժնի պատվիրակ է և Հայ ազգային իրավապահների ընկերակցության փոխնախագահ: Նա ուղղակիորեն ասաց. «Շերիֆի բաժին: Դուք հենց հիմա հեռանքում եք»: Իսկ երբ Մանուկյանը պահանջեց, որ մանրամասն բացատրի, թե ինչու պիտի հեռանա, Գասպարյանն ասաց. «Ասում են, որ Դուք, բանը, այստեղ խնդիրներ եք ստեղծում»:

Մանուկյանը բացատրեց նրան, որ նախասրահում մարդու է սպասում, որպեսզի երկու զեկուց փոխանցի՝ «Անել նվիրատվություն, թե՞ չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուղեցույցը և «Փտախտը Հայաստանում» Policy Forum Armenia-յի զեկույցը: Սակայն Գասպարյանի արձագանքը կտրուկ էր. «Արի, խաղեր չտանք»: Ապա նա ավելացրեց, որ Գլենդեյլի ոստիկանությունն արդեն կանչվել է. «Եթե չհեռանաք Ձեզ մեղադրանք կառաջադրեն ներխուժման համար»: Մանուկյանը հրաժարվեց հեռանալուց, մինչև ոստիկանությունը չժամանի ու չդիմի իրեն այդ խնդրանքով:

Մի երկու րոպե անց Կարո Գասպարյանին միացավ Թևան Առուստամյանը, ով, ըստ Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի Եվրո-Ամերիկյան խորհրդատվական խորհրդի (European American Los Angeles County Sheriff’s Advisory Council, http://lasd-easac.org/2.html), Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Լի Բաքայի հատուկ օգնականն է: Նա եկել էր Մանուկյանին հայտնելու, որ ինքը կասկածվում է Ռոբերտ Ավետիսյանին սպառնալու մեջ: Առանց իր անունը հայտնելու  և իրեն ներկայացնելով իբրև մեկը, ով կարող է չեղյալ համարել Գասպարյանի ասածները՝ Առուստամյանն ամենայն հավանականությամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայության պետն էր:

Ստորև՝ Թևան Առուստամյանի և Արա Խ. Մանուկյանի միջև տեղի ունեցած զրույցից մի հատված.

ԹԱ. Բայց ինչո՞ւ խոսեցիք… ը… Արցախի ներկայացուցչի հետ:

ԱՄ. Նա ճանաչում է ինձ:

ԹԱ. Ճանաչո՞ւմ է Ձեզ:

ԱՄ. Ռոբերտ Ավետիսյա՞նը:

ԹԱ. Այո:

ԱՄ. Տեսա՝ նստած էր այստեղ, և ձեռքը սեղմեցի:

ԹԱ. Լավ:

ԱՄ. Ասացի. «Ինչպե՞ս ես»: Եվ վերջ:

ԹԱ. Եվ Դուք չասացիք. «Այս եմ անելու, այն եմ անելու, այս, այն և այլն»:

ԱՄ. Ո՛չ: Իհարկե ոչ: Լուրջ՝ այդպիսի բա՞ն է ասել:

ԹԱ. Ասել է: Դա եմ ուզում հասկանալ:

Առուստամյանը Մանուկյանին ասաց, որ «նրանք ինձ բազմաթիվ պատմություններ են պատմում» իր մասին և փորձեց իմանալ, թե որն է իր «խնդիրը»: Մանուկյանը նրան մեկնեց վերոնշյալ երկու զեկույցները`նրանից լսելով հետևյալ ծաղրական արձագանքը. «Դուք երկրի գլխավոր դատախազն եք, թե՞ գլխավոր տեսուչը: Ո՞վ եք Դուք: Եվ ինչի՞ համար եք կարծում, որ պիտի բողոքեք: Ո՞րն է Ձեր բողոքը: Եվ ո՞րն է այդ գաղափարը, որ Ձեր ուղեղի մեջ է»:

Մանուկյանն ասաց Առուստամյանին, որ իր մտահոգությունն Հայաստանում առկա փտախտն է, և որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նպաստում է փտախտին: Առուստամյանը ապացույց պահանջեց, իսկ Մանուկյանը մատնացույց արեց իր ձեռքերում պահած երկու զեկույցները: «Եվ Ղարաբաղն է՞լ է ներգրավված այդ նույն փտախտի մեջ, թե՞ միայն Հայաստանը»,- հարցրեց Առուստամյանը: Մանուկյանը հաստատեց՝ մատնանշելով հարկերից խուսափումն ու բյուջետային կորուստները որպես պատճառներ:

Մի քանի րոպե անց, Հայ ազգային իրավապահների ընկերակցության մեկ այլ անդամ մոտեցավ Մանուկյանին: Դա Րոն Մինասյանն էր, ով, ըստ Հայ ազգային իրավապահների ընկերակցության կայքի (http://www.anpoa.org/directors.htm), Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժնի հսկիչ է և Հայ ազգային իրավապահների ընկերակցության խորհրդի անդամ: Մինասյանըմեջներից ամենակոպիտն էր: Նա Մանուկյանին հրամայեց անմիջապես լքել տարածքը կամ ենթարկվել պատասխանատվության ներխուժման համար, քանի որ նա ենթադրաբար խախտել էր Քր. Օր.-ի 602 հոդվածը:

«Հենց Գլենդեյլի ոստիկանույթունը հասնի այստեղ, Դուք բանտ կգնաք: Իսկ Ձեր երեխան կգնա Մանկական ու ընտանեկան ծառայությունների բաժին (Department of Child and Family Services)»,- սպառնաց Մինասյանը: Ընդհանուր առմամբ Մինասյանի ամբարտավան վարքի ու տոնի ապտճառով Մանուկյանի հնգամյա զավակը՝ Ալեքսը նկատելիորեն հանդարտվել էր ու խեղճացել:

Մինչև Գլենդեյլի ոստիկանության ժամանումը Առուստամյանը բացահայտեց այն, ինչև կարելի է վերծանել իբրև Մանուկյանին ձերբակալել տալու բուն դրդապատճառը, զրույցի հետևյալ հատվածում.

ԹԱ. Մեր խնդիրն է… Մեր խնդիրն է… Փրաբլեմ ունինք մենք… Մեր գործը մեր նախագահին պաշտպանելն է:

ԱՄ. Ձեր նախագահը վերևում է, չէ: Արդյո՞ք ես զինված եմ այստեղ: Արդյո՞ք ես…

ԹԱ. Չեմ ասում՝ զինված եք:

ԱՄ. Այդ դեպքում ինչո՞ւ… Ո՞րն է վտանգը:

ԹԱ. Ես չեմ ասում զինված եք: Մենք ունենք Ձեր ողջ թղթապանակը, Ձեր բոլոր արարքներ… Դուք փորձել եք խափանել համահայկական հիմնադրամի գործառույթները: Եղա՞վ: Չասես՝ ոչ:

ԱՄ. Այդպիսի ինչ-որ թողթապանակ կա՞: Կուզեի աչքի անցկացնել: Հասանելի՞ է հանրության համար:

ԹԱ. Ոչ, ոչ, դա կապված է նրա հետ, թե ինչեր եք արել շաբաթ օրը Գլենդեյլի գրադարանում:

ԱՄ. Դուք դա համարում եք խափանո՞ւմ… Օ՜, դրանով խանգարել եմ «Հայաստան» հիմնադրամին:

ԹԱ. Դե, Դուք փորձել եք խանգարել… Ինչևէ…

Այն, ինչի մասին Թևան Առուստամյանն ակնարկած շաբաթօրյա «արարքները» Գլենդեյլի գրադարանում, «Դադարեցնե՛լ հայկական փտախտը» կոչվող հանրային քննարկումն էր, որի կազմակերպիչն էր Փտախտի դադարեցման համահայկական միակցությունը: Մանուկյանը, ով այդ հասարակական նախաձեռնության հիմնադիր անդամներից է, զեկուցողներից մեկն էր: Թեման էր «Հայաստան» համահայկական համահայկական հիմնադրամն ու կառավարական փտախտը:

Երբ Գլենդեյլի ստիկանությունը ժամանեց, ոստիկաններից մեկը փորձեց խուզարկել Մանուկյանը պայուսակը: Սակայն Մանուկյանն առարկեց՝ պահանջելով խուզարկման թույլտվություն, ինչը նրանք չունեին: Ոստիկաններին նա ասաց, որ այդտեղ է գտնվում, որպեսզի մի քանի գիրք փոխանցի մի կնոջ, ով դեռ չի եկել: Ոստիկանները տեղեկացրեցին Մանուկյանին, որ հյուրանոցի անվտանգության ծառայությունը խնդրում է, որ ինքը հեռանա: Մանուկյանը բարեկրթորեն համաձայնվեց կատարել խնդրանքը, և նրան որռև մեղադրանք չառաջադրվեց:

Մինչև հյուրանոցը լքելը Մանուկյանը խնդրեց Առուստամյանին ընթերցել իրեն փոխանցած զեկույցները: Մինչ Մանուկյանը կլքեր տարածքը, Առուստամյանը սեղմեց նրա ձեռքը և հասցրեց հետևյալ սպառնալիքները.

ԹԱ. Հա, հա: Բայց խելոք եղիր:

ԱՄ. Ես խելոք եմ:

ԹԱ. Քեզի խելոք պահի, հա:

ԱՄ. Ես շատ խելոք եմ:

ԹԱ. Շատ գործ կտաս ձեռդ, հա: Հետո շատ կդժբախտանաս:

ԱՄ. Ես չեմ դժբախտանա:

ԹԱ. Ես քեզ ասում եմ:

Երբ Մանուկյանը հասավ տուն, իր սովորաբար կայտառ որդին ակնհայտորեն նեղված էր և խնդրեց, որ կողքս քնի: «Ես գիտեի՝ դա ազդանշան էր, որ նա տրավմա է ապրել իր հորն ու իրեն սպառնացող այդքան անվտանգության ծառայող և ոստիկան տեսնելու հետևանքով: Թեև այս փորձառությունը շատ վրդովվեցուցիչ էր թե՛ Ալեքսի և թե՛ ինձ համար, սակայն կարծում եմ, որ այժմ ավելի լավ եմ հասկանում, թե ինչ են զգում Հայաստանում անարդարացի հետապնդման ենթարկվող մեր եղբայրներն ու քույրերը, և թե ինչ վատ ազդեցություն դա կարող է ունենալ իրենց զավակների վրա»,- ասաց Մանուկյանը: Նա պատրաստվում է որդուն տանել հոգեբանի մոտ՝ պարզելու արդյոք նրա մոտ որևէ էական հետք է թողել իր բնորոշմամբ «չարաբաստիկ արարք» թույլ տված Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ու անվտանտգության ծառայողների անազնվությունը:

«Հեգնական է, որ Արցախի ներկայացուցիչը չար մտադրությամբ վտանգում է Արցախի նահատակված հերոս Սարիբեկ Մարտիրոսյանի թոռան և հայոց ազգային հերոս Շահան Նաթալիի ծոռան առողջությունը: Եթե նրա ստոր ծրագիրը խոչընդոտվեր, որդիս՝ Ալեքսը հավելյալ տրավմա կապրեր ինձնից առանձնացվելու ու Մանկական և անորոշ ժամանակով ընտանեկան ծառայություններում բաժնի հսկողության տակ գտնվելու հետևանքով»,- եզրակացրեց Մանուկյանը:

Արա Խ. Մանուկյանի նկատմամբ Ռոբերտ Ավետիսյանի մաղձը հավանաբար առաջացել է «Անել նվիրատվություն, թե՞ չանել» զեկույցի հետ ծանոթանալուց հետո, որը երկու տարի առաջ 2011 թ. նոյեմբերի 26-ին՝ նա բացահայտորեն քննադատեց իբրև ուղղակի սպառնալիք և հարձակում Արցախի ժողովրդի նկատմաբ: Ավետիսյանի դժգոհությունն էլ ավելի թեժացավ, երբ Մանուկյանը նրան հիմնադրամի և Արցախում առկա փտախտի մասին հարց տվեց նույն օրը տեղի ունեցող՝ Ամերիկայի հայ ազգային հանձնախումբի «Հայրենիք և սփյուռք. մարտահրավերներից մինչև լուծումներ» առաջին հասարակական համաժողովին (հարց ու պատասխանի տեսանյութն այստեղ` https://www.youtube.com/watch?v=iUPpAb2sIe0):

Դատելով նրա անկանխատեսելի արձագանքներից ու անհամաչափ վրեժխնդրական պատասխաններից` Մանուկյանը կոչ է անում Արցախի ղեկավարությանը, մասնավորապես Արցախի նախագահ Բակո Սահակյանին անմիջապես ետ կանչել ու պաշտոնից ազատել Ռոբերտ Ավետիսյանին` զրկելով նրան հետագայում որևէ պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից:

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրության ներկայացուցիչն է Արցախում և Հայաստանում, անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը, հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը: