Jul 172013
 
 July 17, 2013  Add comments

Աղբյուր` Asekoe.am
Ամսաթիվը` 2013-07-12 11:50:34

Տեր Վահրամ Մելիքյան (© aravot.am)

Տեր Վահրամ Մելիքյան (© aravot.am)

Համացանցում վերջերս հայտնվել է ԱՄՆ-ի մեր հայրենակիցների կողմից պատրաստված «Ճշմարտությունը պիտի ասվի» հեռուստահաղորդումը, որի թեման վարչապետ Վազգեն Սարգսյանի մահվանից հետո Գարեգին Բ կաթողիկոսի քայլերն են` ուղղված ընտրակեղծիքի հետևանքով գոյացած նրա պարտքերի մարմանը:

Այս տեսանյութի վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանն արտահայտելելով իր տեսակետն` ասաց.

«Արա Մանուկյանի վերջին շրջանին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Եկեղեցու հասցեին հնչեցրած անպատասխանատու հայտարարությունների մասին առաջին իսկ օրից տեսակետ արտահայտվել է` անընդունելի և դատապարտելի է: Անձն ակնհայտ անհավասարակշիռ հոգեկան վիճակում է, երբ այլևս սահման չի կարողանում զանազանել թույլատրելիի և անթույլատրելիի, ճշմարտության և ամբաստանության միջև:

Իր կողմից բերվող «փաստարկները» հիմնված են սոսկ ասեկոսեների և ոչ փաստերի վրա և հատկապես պայմանավորվում են այնպիսի մարդկանց «վկայություններով», որոնց կարգավիճակն ու տարիների գործելաոճն արդեն իսկ կասկածի տակ են դնում ասվածը: Հետևապես, իմ հորդորը պիտի լիներ հայ հասարակությանը` պարզապես անտեսել տխրահռչակ այս նախաձեռնության հեղինակների բարբաջանքները և զորակից լինել Հայ Եկեղեցուն և նրա սրբազան առաքելության իրականացմանը հայ ժողովրդի կյանքում»: