Feb 022015
 
 February 2, 2015  Add comments

TruthMustBeTold.com-ը` «Ճշմարտությունը պիտի ասվի» նախաձեռնությունը, դատապարտում է Արցախի հանրապետության ոստիկանության կողմից բռնության կիրառումը խաղաղ ցուցարարների, Հիմնադիր խորհրդարանի, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման, լրագրողների, կանանց և երեխաների նկատմամբ 2015 թ. հունվարի 31–ին։ Այս խմբակային բռնի հանցագործության մեղավորներին դատական կարգով չհետապնդելու դեպքում` Արցախի իշխանությունները դառնում են ոստիկանական վայրագության մեղսակից և ընդունում, որ Արցախի հանրապետությունը ոստիկանական պետություն է։