Dec 112013
 
 December 11, 2013  Add comments

Ֆեյսբուքի ղարաբաղյան խմբերում ակտիվ քննարկվում է տեղեկությունը, ըստ որի Հայաստան հիմնադրամի՝ Քարվաճառ-Սոթք մայրուղու վերակառուցման նպատակով անցկացված հեռուստամարաթոնից հետո ԼՂՀ կառավարությունը որոշել է 250 հազար դոլար գումար հատկացնել իրեն սպասարկող ավտոպարկը թարմացնելու համար: Ինչպես հայտնում են աղբյուրները, նախագահ Բակո Սահակյանի համար արդեն գնվել է մեքենա, պատվիրվել է թանկարժեք մեքենաների քանակություն այլ պաշտոնյաների համար:

Ղարաբաղցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը վրդովված գրում է այն մասին, որ բեւեռացման գործընթացում անպայման գալիս է քաոսը: Եւ նրա հետ համաձայն են շատ-շատերը Ղարաբաղում, որտեղ կենսամակարդակն անշեղ անկում է ապրում, իսկ մարդկանց վարկային պարտքերը՝ մեծանում: Եւ դա չի կարող պայթյունի չհանգեցնել:

Ընդհանրապես, Ղարաբաղի կառավարությունը սովորություն ունի տարվա վերջին ծախսել «ավելացված միջոցները», մյուս տարվան ոչինչ չթողնելու համար: Ծախսում են որպես կանոն մեքենաների ու հարմարավետության այլ առարկաների վրա: Կամ էլ դուրս են գրում որոշ անձանց պարտքերը բանկերին՝ պետության հաշվին:

Աղբյուրը` Լրագիր
Դեկտեմբերի 11, 2013