Mar 182016
 
 March 18, 2016  Add comments
Anthony Portantino surrounded by ANCA Western Region representatives (photo © asbarez.com)

Էնթընի Փորթանթինոն` Հայ դատի հանձնախմբի արևմտյան բաժանմունքի ներկայացուցիչներով շրջապատված (լուսանկարը © asbarez.com)

«Սկզբի համար ավելի շատ «յան»-եր [հայեր] ուղարկիր ինձ Սակրամենտոյի համար, իսկ այնտեղից արդեն իրար հետ ճամփա կբռնենք դեպի Վաշինգտոն»,- Քաչո Աչաջյան` Կալիֆորնիայի նահանգի համագումարի անդամ և ԱՄՆ Կոնգրեսի թեկնածու, հոկտեմբերի 24, 2015 թ. Հայ դատի հանձնախմբի արևմտյան բաժանմունքի կազմակերպած «Grassroots» համաժողովի «Հայերը և քաղաքականությունը» քննարկման բաժին:

2016 թ. մարտի 15-ին Հայ դատի հանձնախումբը հայտարարեց, թե 25-րդ շրջանի որ թեկնածուին է սատարում Կալիֆորնիայի նահանգային սենատի ընտրություններում:

Այդ մեկ տեղին հավակնում է Դեմոկրատական կուսակցությունից երկու թեկնածու` Քրիս Շահինյան (Chris Chahinian) և Էնթընի Փորթանթինո (Anthony Portantino): Երկուսին էլ ճանաչում եմ:

Chris Chahinian (photo © chrischahiniansenate.com)

Քրիս Շահինհան (լուսանկարը © chrischahiniansenate.com)

Իմ Ամբողջ կյանքում դեմոկրատական կուսակցության համակիր եմ եղել և հավատում եմ, որ քվեարկումը ոչ թե պարզապես իմ համակրած կուսակցության անվան տակ հանդես եկող թեկնածուների աջակցումն է, այլ նրա, ով արտացոլում է իմ կուսակցության դավանած արժեքները: Եվ այսպես, ցանկանում եմ ներկայացնել այս երկու թեկնածուներին այնպիսին, ինչպիսին նրանց ես եմ ճանաչում:

Քրիս Շահինյանին (ում Խաչիկ անունով եմ ճանաչում) ճանաչում եմ արդեն երկար տարիներ, ինչ ծավալում եմ մարդու իրավունքների պաշտպանության գործունեություն: Ամեն անգամ, երբ հայ համայնքի վրա բացասականորեն ազդող խնդիրբէ առաջանում, Խաչիկը միշտ ջանք է գործադրում լուծումներ գտնելու համար: Որպես իմ իմացությամբ ճշմարտախոս մեկը` Շահինյանը ողջամտության ձայնն է արմատական գաղափարներով տարվածների մեջ: Նա միշտ քաջալերել է հայ համայնքի արժանապատվությունը բարձր պահելուն միտված լուծումներ: Չգիտեմ գեթ մի այսպես ասած «կեղտ», որ մատնացույց անեմ: Շահինյանն ու ինձ միավորում են բազում էական հիմնարար արժեքներ: Կարծում եմ, որ նա ազնվահոգի մարդ է, ով ունի մեր համայնքին և ժողովրդին ծառայելու համար անհրաժեշտ որակներ:

Anthony Portantino (photo © lacanadakiwanis.org)

Էնթընի Փորթանթինո (լուսանկարը © lacanadakiwanis.org)

Իսկ Էնթընի Փորթանթինոյին մի քանի տարի է, ինչճանաչում եմ: Անունը վաղուց էի լսել, բայց նրա բուն էությունն ու արժեքները ճանաչեցի, երբ նրան հայտնաբերեցի կոռուպցիոն սկանդալի կիզակետում` Փասադենայի Հայոց Ցեղասպանության հուշակոթողի հանձնախմբի (ՓՀՑՀՀ) գործունեությունը հետաքննելիս: Հետաքննության աչդյունքում հրապարակեցի մի շարք հոդվածներ, որոնցում մերկացվեցին հայկական սփյուռքում տեղ գտած կոռուպցիայի` ինձ համար չտեսնված ծավալներ (տես` «Փասադենայի Հայոց Ցեղասպանության հուշակոթողի հանձնախումբը ճգնաժամ է ապրում»):

Այն Փորթանթինոն, ում տեսա շատ մոտիկից, իր «հայերի ընկեր» դիմակի տակից, օգտագործում է հայերին հանուն նրանց քվեի ուժի: Նրանց ընկալում է որպես զուտ քվեարկողների, ոչ թե ընտրազանգվածի, ում շահերը պետք է պաշտպանի ընտրվելուց հետո:

Բազմաթիվ դեպքերում Փորթանթինոն օրենք է խախտել, որպեսզի օգտագործի ՓՀՑՀՀ շահույթ չհետապնդող կազմակերպության կարգավիճակը քաղաքական քարոզ իրականացնելու համար: Նրա ապօրինությունները վտանգի տակ դրեցին ՓՀՑՀՀ 501(c)(3) կարգավիճակը: Մանրամասները կարող եք կարդալ «Ճգնաժամը Փասադենայի Հայոց Ցեղասպանության հուշակոթողի հանձնախմբում շարունակվում է» հոդվածում:

Հաշվի առնելով վերոնշյալը` ո՞ւմ է, ըստ ձեզ, սատարում Հայ դատի հանձնախումբը: Եթե դատենք տրամաբանորեն և, ընդհանոհր առմամբ, հայ համայնքի բարօրության տեսանկյունից, ապա Քրիս Շահինյանին` հայազգի թեկնածուին: Բայց իրականում Հայ դատի հանձնախումբը սատարում է Էնթընի Փորթանթինոյին (տես` «ANCA-WR Endorses Anthony Portantino for California State Senate»):

Ինչո՞ւ են այդպես վարվել: Նրանցից իմացեք: Ի դեպ, եթե ուզում եք հարցնել, այս շաբաթ դրա հնարավորությունը կա կիրակի առավոտյան 8-ին նրանց կազմակերպած միջոցառման ժամանակ: Հանդիպման վայրն արշավ է, որգ հնարավորություն է ընձեռում «Ձեր մտահոգությունները կիսել Ձեր երբևէ տեսած ամենաընկերական, ամենամարդամոտ ու ուղղախոս ընտրված պաշտոնյաներրից մեկի` Էնթընիի հետ»:

Կարեն Եգբարյանի հայտարարած միջոցառման մանրամասները հեռևյալն են.

Արշավ Ձեր թեկնածուի հետ – Միացեք նահանգային սենատի թեկնածու Էնթընի Փորթանթինոյին` մասնակցելթվ դեպի Լա Կանյադայի Ultimate Destination արշավին: 4 մղոն, 450 ֆուտ բաձրություն: Եկեք զրուցելու, անուշ անելու ու վայելելու: Հանիպում ենք կիրակի` մարտի 20-ին առավոտյան 8-ին, Դեսկանսո Գարդենսի մուտքից դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում (1418 Descanso Dr, La Canada-Flintridge, 91010). Ղեկավարներ` Դելֆին Թրուբրիջ և Կարեն Եգբարյան:

——

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը, հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը; հեղինակել է «Հայաստան» համահայկական հիմանդրամի մասին «Անել նվիրատվություն, թե՞ չանել» ուղեցույցը: