ՃՊԱ մասին

 

Ճշմարտությունը պիտի ասվի

 

The Truth Must Be Told (Ճշմարտությունը պիտի ասվի) վեբ նախագիծ է, որը հիմնել է Արա Խ. Մանուկյանը 2010 թ. Հայաստանում, Արցախում և հայկական  սփյուռքում կոռուպցիային, մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հետաքննական նյութեր և վերլուծականներ հրապարակելու նպատակով: Գլխավորապես The Truth Must Be Told նախաձեռնությունը կենտրոնանում է կառավարական կոռպուցիայի, բարեգործական գործունեության, փողերի լվացման, բանակային իրավախախտումների, արտագաղթի և մարդկանց թրաֆիքինգի խնդիրների վրա:

Սկսած 2012-ից, The Truth Must Be Told նախագիծն ընդլայնում է իր գործունեության դաշտը՝ ներգրավելով իրազեկիչների (whistleblower) հաղորդումները: Ցանկացածը մեկը, ով ականատես է եղել որևէ գործողության կամ իր տրամադրության տակ ունի փաստեր, որոնք վկայում են օրինախախտման, ինչպես օրինակ՝ կոռուպցիայի, պաշտոնի չարաշահման կամ հանրային անվտանգությանը սպառնացող զգալի վտանգի մասին,  ապա հորդորում ենք այդ փաստերը հաղորդել The Truth Must Be Told կայքին. Բոլոր նյութերը պետք է ուղարկել report@thetruthmustbetold.com էլ. հասցեին: Հաղորդված նյութի հրապարակման դեպքում The Truth Must Be Told երաշխավորում է իրազեկիչի անանությունը, եթե լինի այդպիսի խնդրանք:

The Truth Must Be Told կայքում հրատարակված բնօրինակները վերահրատարակվել են Հայաստանի և Արցախի առաջատար լրատվամիջոցներում, այդ թվում՝ «Հետք», «Հրապարակ», «Lragir.am», «Armenia Today», «ArtsakhNews.am» ևն (այցելեք Հրատարակություններ բաժինը հրատարակությունների առավել ամբողջական ցանկը տեսնելու համար):