Nov 222011
 
 November 22, 2011  Add comments

Մի քանի օր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) «Ստեփանակերտ քաղաքի միայնակ ծերերի և հաշմանդամների տուն ինտերնատի հիմնանորոգում» ընթացիկ ծրագրի ֆինանսավորումն աճեց 265 տոկոսով: 131 միլիոնից (2011 թ. հոկտեմբերի դրությամբ) մինչև 350 միլիոն (2011 թ. նոյեմբերի դրությամբ) հսկայական ցատկը ուղեկցվել է նախագծին Արցախի կառավարության՝ իբրև համահովանավորի ավելացմամբ: Այսպիսով, ֆինանսապես խոցելի արցախյան կառավարությունը պարտավորվել է ներդնել մոտ 600.000 դոլար արդեն իսկ գերագնահատված ծարգարի իրագործման համար:

Ավելի քան մեկ ամիս առաջ ես հրապարակեցի այդ ծրագրի որոշ կետերի ավելորդության ու արժեքի չափազանցման մասին պատմող «Ինչպես հիմնանորոգել արդեն հիմնանորոգված տուն-ինտերնատը» հոդվածը: Ես նաև մատնանշել էի ՀՀՀ-ի անպարկեշտությունը տուն-ինտերնատի պատմության մասին սխալ տեղեկություններ տարածելու առնչությամբ: Նրանք պնդում էին, թե վերոնշյալ շինությունը վերջին անգամ մեծածավալ վերանորոգման չէր ենթարկվել 1988-ից, մինչդեռ փաստ է, որ Լուիզ Սիմոն Մանուկյանը 1999-ին 400 հազար դոլարի չափ գումար է տրամադրել հիմնանորոգման համար:

Տխուր փաստն այն է, որ «Ինչպես հիմնանորոգել արդեն հիմնանորոգված տուն-ինտերնատը» ներկայացված բոլոր թերություններից ՀՀՀ-ի ղեկավարությունն ուշադրություն է դարձրել միայն 1999-ին Լուիզ Սիմոն Մանուկյանի հովանավորած հիմնանորոգման փաստը չարձանագրելը: Չափազանցված ծախսերի վերաբերյալ քննադատությունը արհամարհվել է բոլորովին:

A screenshot of the Armenian version of the project description at HAAF, where Louise Manoogian Simone is NOT attributed

ՀՀՀ ծրագրի հայերեն նկարագրության էկրանապատկերը, որտեղ Լուիզ Մանուկյան Սիմոնը չի հիշատակված:

A screenshot of the English version of a text at HAAF, where Louise Manoogian Simone is attributed

ՀՀՀ ծրագրի անգլերեն նկարագրության էկրանապատկերը, որտեղ Լուիզ Մանուկյան Սիմոնը հիշատակված է:

The cost increase and the addition of Artsakh Government as a co-sponsor

Արժեքի աճն ու Արցախի կառավարության՝ որպես համաֆինանսավորողի ավելացումը:

ՀՀՀ-ը և կառավարությունը նաև անտեսել են «Ինչպես հիմնանորոգել արդեն հիմնանորոգված տուն-ինտերնատը» հոդվածում ներկայացված որոշ պարտավորությունների հիշեցումը, որոնցից կառավարությունը ժամանակին հրաժարվել էր փողի բացակայության պատճառաբանությամբ: Այդպիսի մի ծրագիր էր Արցախի կառավարության որոշումը քանդելու Ստեփանակերտի խարխուլ, առնետի բուն դարձած բնակարաններն ու դրանք փոխարինել ժամանակակից բնակելի շինություններով նույն բնակիչների համար:

Պետական միջոցներն իմաստուն կերպով վերաբաշխելու փոխարեն Արցախի իշխանությունները նախընտրել են բարձրացնել տուն-ինտերնատի հիմնանորոգման կասկածելի ծրագրի արժեքը 600.000 դոլարով: Մինչդեռ այս նույն կառավարությունը չափազանց ժլատ է Քաշաթաղի շրջանը բավականաչափ օձի հակաթունային շիճուկով ապահովելու համար: Այս կենսական մեծ նշանակություն ունեցող դեղամիջոցի մեկ շիշն արժե 72 հազար դրամ (մոտ 200 դոլար): Ըստ տեղեկությունների՝ այս ամբողջ շրջանին հատկացված է գեթ մեկ շիշ օձի հակաթունային շիճուկ, այն էլ՝ շրջկենտրոն Բերձորում: Միևնույն ժամանակ Քաշաթաղի ռազմավարական կարևորության 29 տարածքներում անհրաժեշտ է առնվազն մեկ շիշ շիճուկ: Ներկա պայմաններում օձի խայթոցի դեպքում մարդու կյանքը փրկելու միակ եղանակը նրան անշարժ վիճակում Բերձորի բուժկետ հասցնելն է, ինչը գրեթե անհնար է ջրափոսերով պատված քանդուքարափ ճանապարհներով երկու ժամի չափ երթևեկելով:

 

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ; Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրությաններկայացուցիչն է Արցախում և Հայաստանում; անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը; հեղինակել է «Անել նվիրատվություն, թե՞ չանել» աշխատությունը; հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը: