Oct 082011
 
 October 8, 2011  Add comments

(the English version)
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2011 թ. ամառը հայտարարություն էր տարածել նոր ծրագիր սկսելու մասին, ինչն ինձ հակասական թվաց: Թիրախը Ստեփանակերտի միայնակ ծերերի և հաշմանդամների տուն ինտերնատն էր, որը նախատեսվում էր հիմնանորոգել, ինչպես նշվում է հիմնադրամի բլոգում, մոսկվաբնակ գործարար Արմեն Շահազիզյանի 400 հազար դոլարի շռայլ նվիրատվության շնորհիվ: Սրան գումարած արցախյան կառավարության համաֆինանսավորումը՝ առաջարկված լայնածավալ նորոգման ընդհանուր արժեքը հավանաբար կես միլիոնից էլ ավել է:

Nursing Home of Stepanakert

Nursing Home of Stepanakert

Հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության մեջ մի պնդում հարցականի տակ դրեց հիմնադրամի վստահելիությունն ու ծրագրի նպատակահարմարությունը. «Տուն-ինտերնատի երկու մասնաշենքերը վերջին անգամ նորոգվել են 1988 թվականին»: Սա բոլորովին սուտ հայտարարություն է: Վերջին անգամ տուն-ինտերնատը լայնածավալ հիմնանորոգման ենթարկվել է 1999 թ. ՀԲԸՄ կողմից:

ՀԲԸՄ պաշտոնական կայքում կա միության իրականացրած բոլոր ծրագրերի ցուցակը. դրանց մեջ կա նաև հետևյալը. «Renovation of the Stepanakert house for elderly people, with 55 permanent residents and 150 aged people under custody» (Ստեփանակերտի ծերանոցի հիմնանորոգում, որտեղ հանգրվանում է 55 մշտական սան և 150 տարեց անձ – Ա.Խ.Մ.): Ծերանոցը վերանորոգումն իրականացվել էր Ալեք Մանուկյանի փողոցի շինարարության համար հատկացված ընդհանուր միջոցներից մնացած գումարով: Ես ունեմ տեղեկություն անձամբ Լուիզ Մանուկյան Սիմոնից, որ փողոցի շինարարությանը հատկացված գումարից մոտ $400 հազար դոլար ուղղվել է տուն-ինտերնատի հիմնանորոգման համար՝ շնորհիվ Արցախի կառավարության առաջարկության:

Այս բացթողման վրա ես անմիջապես հրավիրեցի ՀՀՀ ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանի, Լուիզ Մանուկյան Սիմոնի և ՀԲԸՄ ուշադրությունը:

Իմ հարցմունքից հետո ընթացիկ ծրագրի բաժնում տեղաղդրված՝ նախաձեռնության բնութագիրը ենթարկվեց փոփոխության, որով հարգվում է Լուիզ Մանուկյան Սիմոնի արած գործը կայքի միայն անգլերեն տարբերակում. «The building, where the Stepanakert nursing home is located now was built in 1970 s. The nursing home moved here in 1999 after the reconstruction of the building with the support of Louis Simon Manukyan» (sic) (թավ հատվածը՝ «Տուն-ինտերնատն այստեղ է տեղափոխվել 1999 թ., Լուիզ Մանուկյան Սիմոնի աջակցությամբ իրականացված հիմնանորոգումից հետո» – Ա.Խ.Մ): Իսկ հայերեն տարբերակում հիմնադրամի աշխատակիցները մոռացել են համապատասխան փոփոխություն մտցնել. «Շենքը, որտեղ այսօր տեղակայված է Ստեփանակերտի տուն ինտերնատը կառուցվել է 70-ական թվականներին», ինչին անմիջապես հետևում է անգլերեն տարբերակի երրորդ նախադասությունը: Տիկին Մանուկյանի լուման արհամարհված է նաև մամուլի հաղորդագրության և բլոգի համար օգտագործված՝ ծրագրի բնութագրի այլընտրանքային տարբերակում:

A screenshot of the English version of a text at HAAF, where Louise Manoogian Simone is attributed

A screenshot of the English version of a text at HAAF, where Louise Manoogian Simone is attributed

ՀԲԸՄ աշխատողները հաստատեցին 20-րդ դարի վերջում իրականացված հիմնանորոգման փաստը: Սակայն Լուիզ Մանուկյանը, ով դուրս է եկել ՀԲԸՄ-ից 2009 թ., միանգամայն անտարբերությամբ ընդունեց հաղորդածս լուրը: Այն, ինչ ես հայտնաբերեցի ավեիլ ուշ առցանց հաստատեց իմ տպավորությունը, որ ՀԲԸՄ-ում թմբիրի մթնոլորտ է տիրում: Ես շատ զարմացա, երբ ՀՀՀ-ի վերոնշյալ մամուլի հաղորդագրությունը գտա ՀԲԸՄ հայկական նորությունների ամփոփագրում առանց որևէ փոփոխության կամ ճշմարտության ակնառու աղավաղման վերաբերյալ որևէ մեկնաբանության:

A screenshot of the Armenian version of the project description at HAAF, where Louise Manoogian Simone is NOT attributed

A screenshot of the Armenian version of the project description at HAAF, where Louise Manoogian Simone is NOT attributed

Ինչո՞ւ ՀՀՀ-ն չի նշել ավելի ուշ կատարված և 400 հազար դոլար արժեցած լայնածավալ նորոգման փաստը: Ինչքա՞ն վատ է 10 տարի առաջ գործն արվել, որ այսօր ոչ այլ ինչ, քան էլ ավելի թանկարժեք հիմնանորոգում է պահանջվում այսօր: Արդյո՞ք շենքը ռմբակոծվել է հետպատերազմական Ստեփանակերտում:

Եթե, իրոք, շինարարական ընկերությունն է թերի աշխատանք կատարել 1999 թ.՝ հետևաբար վատնելով տիկին Մանուկյանի 400 հազար դոլարը, ապա ես ակնկալում եմ, որ Արցախի կառավարությունը պատասխանատվության կկանչի կապալառուին և ծրագրի վերահսկիչներին, այսինքն՝ շինարարական ընկերությանն ու ինքն իրեն՝ Արցածի կառավարությանը: Բայց ոչինչ չի արվել: Եվ այս պարագայում պիտի հարցնեմ, թե արդյոք կա հիմնանորոգման կարիք ընդհանրապես:

Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպես է ծախսելու 400 հազար դոլարը տուն-ինտերնատի հիմնանորոգման վրա, ստորև ներկայացնում եմ շինության ընդհանուր ֆիզիկական պատկերը՝ ըստ ՀՀՀ-ի.

Տուն ինտերնատն իրենից ներկայացնում է մի համալիր, որն ընդգրկում է 2 երկհարկանի բնակելի մասնաշենք, որն ունի 40 բնակելի սենյակ, առանձին հանդիսությունների դահլիճ, լվացքատունն, ճաշարանային մասնաշենքեր: Տուն ինտերնատը չունի առանձին խոհանոց: Խոհանոցը զբաղեցնում է ճաշարանի մի անկյունը: Ինտերնատում այսօր բնակվում են 78 մարդ,որոնք ոչ միայն միայնակ ծերեր են այլ նաև հաշմանդամներ:

Ըստ ծրագրի ընդհանուր բնութագրի՝ 400 հազար դոլարը նախատեսված է հետևյալ կարիքների համար.

  1. Դռների և պատուհանների փոխարինում;
  2. Ինժեներական հաղորդակցության միջոցների փոխարինում;
  3. Հանդիսությունների սրահի փոխակերպումը ճաշարանի;
  4. Ճաշարանին կից նոր խոհանոցային բլոկի կառուցում;
  5. Բոլոր 40 սենյակներում սանհանգույցի կառուցում;
  6. Տանիքի փոխում;
  7. Արտաքին և ներքին հարդարում;
  8. Ջեռուցման համակարգի ներդրում;

 

One of the entrances

One of the entrances

Տուն ինտերնատն ունի 40 սենյակ, ինչը նշանակում է առնվազն 40 պատուհան և դուռ: Այդ պատուհաններից քանի՞սն են վատ վիճակում: Վերանորոգման կարիքն ավելի լավ ընկալելու նպատակով ընկերոջս ուղարկեցի տուն-ինտերնատ, որ լուսանկարի շենքն այնպիսին, ինչպիսին կար մինչև հիմնանորոգումը: Դատելով լուսանկարներից ոչ բոլորն են վատ վիճակում: Ինչևէ, կուզեի հատկապես կենտրոնանալ վերջին երեք կետերի վրա՝ տանիքներ, ներքին և արտաքին հարդարանք և ջեռուցման համակարգ:

Ինչո՞ւ էր նախապատվությունը տրվել փոխարինմանը մասնավորապես տանիքի պարագայում: Շատ քիչ է հավանական, որ թիթեղյա տանիքի վիճակն այդ կարճ ժամանակահատվածում այնքան վատթարանար, որ միանգամայն թանկարժեք փոխարինումն այլընտրանք չունենար: Լուսանկարներում տանիքն այնքան տխուր վիճակում չէ, որ պահանջվի փոխարինում: Որոշ հատվածներ կարող էին անհատապես վերանորոգվել, ինչպես լուսանկարում տանիքի ձախ անկյունում գտնվող ջրահեռացնող խողովակի բերանը:

Ի՞նչ են ենթադրում ներքին և արտաքին հարդարանքի աշխատանքները: Մինչև լուսանկարիչը կհասներ տուն-ինտերնատ, շինարարներն արդեն սկսել էին դրսի պատերի վրայից ցեմենտի շերտի հեռացումը: Ի դեպ, սվաղն այնքան պինդ էր ու պատին ամուր կպած, որ շատ դժվար էր քանդել-պոկելը: Շինարարները հրաժարվեցին մեկնաբանություններ տալ դրսի պատերը մերկացնելու որոշման վերաբերյալ: Ինչևէ, բնակիչներից մեկը լուսանկարչին ասել է. «Ատամ-ատամ են, է, պոկում էսքան սվաղը: Թե խի են պոկում չգիտեմ: Երռի Փող են աշխատում»: Ինչո՞ւ էր պետք այդքան փող վատնել պատը նորից սվաղելու վրա, եթե ճաքերն ու վնասվածքները կարելի էր նորոգել, ու պատերը թարմացնել ներկի նոր շերտով: Տեղայնացված նորոգումներն ու ներկումը բավարար կլինեին նաև շենքի ներքին հարդարանքի համար: Կրկնակի ցեմենտապատման վրա ծախսված այդ ողջ գումարը կարող էր ծախսվել ծերանոցի տարրական կահավորման համար:

The tin roof of the nursing home

The tin roof of the nursing home

A wall still covered with cement

A wall still covered with cement

Սանհանգուցային բարեկարգումն այս ծրագրի մեկ այլ թանկարժեք կետերից է: Յուրաքանչյուր հարկում մեկական զուգարանը թերևս բավական չէ, սակայն յուրաքանչյուր 40 սենյակում մեկական զոգարանը մեկ այլ ծայրահեղություն է: Անգամ ԱՄՆ-ում գործող ծերանոցների գերակշիռ մեծամասնությունում յուրաքանչյուր սենյակին առանձին զուգարան չի հասնում: Թերևս առավել խելամիտ լուծում կարկող էր լինել զուգարանների տեղադրումը 3-4 սենյակներում հատուկ ֆիզիկապես ամենախոցելի վիճակում գտնվողների համար:

The "non-existent" heating system

The "non-existent" heating system

ՀՀՀ-ը պնդում է, որ շենքը չունի ջեռուցման համակարգ: Նախ և առաջ, դժվար է հավատալ, որ ջեռուցման նկատմամաբ ամենազգայուն մարկանց համար նախատեսված ապաստանը կարող էր չունենալ ջեռուցման համակարգ: Երկրորդ, ես ունեմ մի լուսանկար, որտեղ տուն-ինտերնատի նապասրահներից մեկում պարզ երևում է ջեռուցման մի ռադիատոր: Այս նույն տեսակի ռադիատորներով ջեռուցման համակարգ էր ներդրվել պատերազմի վետերանների, այրիների և Ստեփանակերտի շախմատի դպրոցի համար նախատեսված 11-հարկանի շենքում: ՀԲԸՄ ֆինանսավորմամբ (650.000 դոլար) և արցախյան կառավարության համաֆինանսավորմամբ (350.000 դոլար) իրականացվող այս շենքի կառուցումն ավարտվեց գրեթե նույն ժամանակ, ինչ տուն-ինտերնատի հիմնանորոգման աշխատանքները, որտեղ նույնատեսակ ջեռուցման համակարգ էր տեղադրվել: Երրորդ, լուսանկարում կարելի է տեսնել անաղարտ պատերով այս նախասրահում կամ միայնակ ճեղք հենց ռադիատորի հետևում: Ճիշտ այդպիսի ճեղք կա Մարտունիում գտնվող իմ տան ռադիատորներից մեկի հետևում: Այս տեսակի ճեղքվածքները սովորաբար ներսում ռադիատորի բարձր ջերմությունից, իսկ դրսում սաստիկ ցրտի պատճառով տեղի ունեցող միաժամանակյա ընդլայնման և սեղմման հետևանք են:

Անգամ եթե միջոցները խնայողաբար ծախսելու այս դիտողությունները անտեսվեին, հատկացված գումարը, մինևնույն է, հիմնանորոգման իրական արժեքի գերագնահատման տպավորություն է թողնում: Պարզապես հիմնանորոգման համար հատկացված գումարն այնքան մեծ է, որ ՀՀՀ-ը կարծես իր ստեղծագործականությունն է կիրառել՝ ֆինանսավորման շռայլությունը արդարացնելու նպատակով: Ինձ մնում է կռահել, թե ինչու են արժեքն ու կարիքները  չափազանցվել հատկացված գումարին հապատասխանելու համար, սակայն ոչ հակառակը: Պարզ է, որ սա արդեն իսկ իրականացված ծրագրի ծրագիր է, որը շատ-շատ պահանջեր թեթևակի տեղային վերանորոգումներ ու ներկարարություն ընթացող հիմնանորոգման համար նախատեսված գումարի փոքր մասով:

Մոտ մեկ տասնամյակ առաջ Արցախի կառավարությունը որոշում էր ընդունել քանդելու Ստեփանակերտի խարխուլ, առնետի բուն դարձած բնակարաններն ու դրանք փոխարինել ժամանակակից բնակելի շինություններով նույն բնակիչների համար: Մոտ երեք տարի առաջ այս ծրագիրը դադարեցվեց ֆինանսավորման բացակայության պատճառաբանությամբ: Այս համատեքստում անտեղի հիմնանորոգման մի ծրագիր համաֆինանսավորելու արցախյան կառավարության պատրաստակամությունը անտանելի է:

 

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ; Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրությաններկայացուցիչն է Արցախում և Հայաստանում; անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը; հեղինակել է «Անել նվիրատվություն, թե՞ չանել» աշխատությունը; հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը: