Aug 022011
 
 August 2, 2011  Add comments

Բաց նամակ Արա Վարդանյանին և Սարգիս Քոթանջյանին

 

«Անե՞լ նվիրատվություն, թե չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցում բարձրացված սուր խնդիրների շուրջ հեռուստաբանավեճ կազմակերպելու նպատակով 2011 թ. հուլիսի 15-ին ես մասնավոր էլ. նամակ ուղարկեցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Սարգիս Քոթանջյանին: Քանի որ ոչ մի պատասխան նրանցից չեմ ստացել, որոշել եմ նամակս դարձնել բաց:

Հարգելի պարոնայք Արա Վարդանյան և Սարգիս Քոթանջյան,

Հիմնվելով 2011 թ. մարտի 7-ի մեր համաձայնության վրա՝ առաջարկում եմ որոշել Լոս Անջելեսում ուղիղ հեռուստաեթերով հեռարձակվելիք «Անե՞լ նվիրատվություն, թե չանել» «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին ուղեցույցում բարձրացված հարցերի քննարկման օրը: Չնայած ցանկացած ժամանակ և հիմնադրամի մասին ասելիք ունեցող ցանկացած անձանց հետ նստելու Ձեր պնդումներին՝ առաջարկում եմ, հանուն Ձեր իսկ լոգիստիկական հարմարավետության, 2011 թ. օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ինքներդ ընտրեք երեք հնարավոր ամսաթիվ վերոնշյալ հեռուստաքննարկումն անցկացնելու համար: Ես այնուհետև կընտրեմ Ձեր առաջարկած ամսաթվերից մեկն՝ արդեն ըստ իմ հայեցողության, ապա կանցնենք մեր համաձայնության կազմակերպչական փուլ:

Այն նույն օրը, երբ ընդունեցի Ձեր առաջարկությունը, մի շարք հայաստանյան լրատվամիջոցներ հրապարակեցին հիմնադրամի հարցերի շուրջ մեր գալիք հեռուստաքննարկման վերաբերյալ իմ մամուլի հաղորդագրությունը (տես՝ Շուտով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հեռուստաբանավեճն ուղիղ հեռուստաեթերում):

Ստորև տվյալ ուղեցույցի երրորդ մասի վերաբերյալ Ձեր արած մեկնաբանություններից քաղված մի շարք հայտարարություններ են, ինչպես նաև իմ պատասխանը.

 

March 2nd, 2011 at 04:10

Ara Vardanyan: “Both I and Sarkis Kotanjian are ready at any time to sit with you on one of the Armenian Televisions and talk about all these things live. Lets see what is true and what is not.”

(Մարտ 2, 2011, 04:10-ին

Արա Վարդանյան. «Ե՛վ ես, և՛ Սարգիս Քոթանջյանը պատրաստ ենք ցանկացած ժամանակ նստել Ձեզ հետ հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում և քննարկել բոլոր այս խնդիրները ուղիղ եթերով: Տեսնենք, թե որն է ճիշտ, որը՝ սխալ»:)

March 2nd, 2011 at 04:52

Ara Vardanyan: “My suggestion is in force. Any time in LA on any Arm TV LIVE with any person that has anything to say about our organization. I stand ready.”

(Մարտի 2, 2011, 04:52-ին

Արա Վարդանյան. «Իմ առաջարկը ուժի մեջ է: Ցանցակացած ժամանակ Լոս Անջելեսում ցանկացած հայկական հեռուստաընկերությամբ ուղիղ եթերով ցանկացած մեկի հետ, ով բան ունի ասելու մեր կազմակերպության մասին: Ես պատրաստ եմ»:)

March 7th, 2011 at 14:02

Ara Manoogian: “After consulting with my legal counsel, I am happy to report to you that I am accepting your offer to appear live on TV with you and Sarkis Kotanjian in Los Angeles on a date to be announced. I will be in contact with you in private to discuss the particulars.”

(Մարտի 7, 2011, 14:02-ին

Արա Մանուկյան. «Իրավաբանական խորհրդատուիս հետ քննարկելուց հետո ուրախ եմ Ձեզ հայտնել, որ ընդունում եմ Ձեր առաջարկությունը Լոս Անջելեսում Ձեզ և Սարգիս Քոթանջյանի հետ հանդես գալ հեռուստատեսության ուղիղ եթերով այն օրը, որը կհայտարարվի ավելի ուշ: Ձեզ հետ կկապվեմ անձնապես՝ մանրամասները քննարկելու նպատակով»:)

Հարգանքներով,

 

Արա Խ. Մանուկյան

 

Արա Խ. Մանուկյանը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ; Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրությաններկայացուցիչն է Արցախում և Հայաստանում; անդամակցում է Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) կազմակերպությանը; հեղինակել է «Անել նվիրատվություն, թե՞ չանել» աշխատությունը; հիմնել է www.thetruthmustbetold.com կայքը: