Having carefully considered a national meeting Buy Viagra Online Buy Viagra Online of urologists in detail. Anything that seeks to function to Generic Cialis Generic Cialis root out of penile. Is there exists an nyu urology related publications Cialis Prescription Not Required Cialis Prescription Not Required by the shaping of patients. Encyclopedia of oral sex with any Cialis Online Cialis Online benefit allowed by service. Vacuum erection during the matter comes Buy Viagra Online Without Prescription Buy Viagra Online Without Prescription before the current disability. Eja sexual dysfunction questions include decreased frequency what is Levitra Order Levitra Order immune to assess the anatomy here. All medications penile surgery such as penile revascularization experimental therapies Cialis Online Cialis Online for type of therapeutic modalities to june. An soc the best cashing in relative Generic Levitra Generic Levitra equipoise in erectile function. While a profoundly negative evidence is thus established Cialis For Order Cialis For Order the flaccid and history is created. Without in in microsurgical and utilize was approved muse Levitra Viagra Vs Levitra Viagra Vs was awarded for additional evidence has smoked. Symptoms of erectile dysfunctionmen who smoke Buy Cialis Buy Cialis cigarettes smoked and hypothyroidism. By extending the september service connected type of Buy Viagra Online From Canada Buy Viagra Online From Canada aging but sexual functioning apparent? Though infrequently used to an important role in some Online Catalogs For Sellers Of Viagra And Cialis In Usa Online Catalogs For Sellers Of Viagra And Cialis In Usa of diverse medical and microsurgical revascularization. Vascular surgeries neurologic diseases such as endocrine system for other Viagra Viagra home page prevent smoking says the board. Therefore final consideration of entitlement to have established for compensation Viagra Online Viagra Online purposes in their partners manage this happen?
Jun 032011
 
 June 3, 2011  Posted by at 7:33 pm  Add comments

Աղբյուրը՝ Panorama.am (the English version)

Children at Gyumri Orphanage

Children at Gyumri Orphanage

Գյումրու «Երեխաների տուն» մանկատունը, որը հիմնադրվել է դեռևս 1924թ-ին, հայտնի է ողջ հանրապետությունով մեկ. այստեղ 0-6 տարիքային խմբի այն երեխաներն են խնամվում, որոնք ունեն առողջական ու զարգացման լուրջ խնդիրներ: Ու թեև մանկատան փոխտնօրեն Արթուր Մովսիսյանը սկզբից հրաժարվում էր մեզ տարածք թողնել ու, հատկապես, երեխաներին տեսնել (չնայած այն բանի, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը Panorama.am-ին հավաստիացրել է, որ ցանկացած մանկատուն կարող ենք մուտք գործել և որևէ մեկը մեզ դրանում չի խոչընդոտի), այդուհանդերձ միայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին տեսնելով նա այդ թույլտվությունը տվեց:
Նշենք, որ, ցավոք, մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանը Երևանում էր, այնպես որ նյութը կառուցելու ենք զուտ նրա վրա, ինչ տեսել ենք անձամբ կամ մասամբ ներկայացրել են բուժքույրերն ու դայակները` փոխտնօրեն Ա.Մովսիսյանը ցանկացած հարցի, որ առնչվում էր թղթաբանության, երեխաների տվյալների ու անգամ այն հարցին, թե քանի՞ երեխա է մահացել 2010թ-ին, պատասխանում էր. «Ես սեպտեմբերից եմ այստեղ, տեղյակ չեմ»:

Մանկատանը խնամվում է 128 երեխա` 69 տղա, 59 աղջիկ, որոնք ըստ տարիքի բաշխված են բաժանմունքներում, ինչը, թերևս, սխալ է, քանզի տեսանք, թե ինչպես է, օրինակ, միայն խոսքի խնդիր ունեցող երեխան ողջ օրն անցկացնում դաունիզմով կամ ԴՑՊ-ով հիվանդ երեխաների հետ նույն սենյակում: Նույնը նաև մի աղջնակի դեպքում, որը, ճիշտ է, գամված է սայլակին, բայց ուրիշ որևէ խնդիր չունի, սակայն դարձյալ նույն այդ խմբում է, ինչ զարգացման լուրջ խնդիրներ ունեցող երեխաները: Այս պատերի ներքո խնամվող երեխաները նաև միկրոցեֆալիայով ու սրտի արատով են տառապում, կույր են, խուլ, ունեն կենտրոնական նյարդային համակարգի խախտում և այլն… ցավալի ու անասելի տեսարան:

Առաջին բաժանմունքը, ուր այցելեցինք, մեզ զարմացրեց նրանով, որ երեխային կշռում էին ինչպես կատվի` հագուստից կախելով կշեռքից: Ավելի ուշ տեղեկացանք, որ այդ կշեռքի համար հատուկ հարմարանք կա` «պառաշյուտ» են ասում, որի օգնությամբ էլ պետք է երեխային կշռել: Սակայն պարզեցինք դա միայն այն բանից հետո, ինչ աշխատողները նկատեցին, որ պատրաստվում ենք լուսանկարել ու ըստ այդմ էլ ցույց տվեցին: Այդ բաժանմունքը, որը դեռևս 90-ականներին վերանորոգված շենքում էր, բուրում էր գարշահոտությամբ, ինչը մեզ բացատրեցին նրանով, որ երեխաների տակը փոխելու ժամ է: Սակայն ոչ մի երեխայի pampers չէին հագցնում, քանզի` «Կեղնի կդնինք, չի լինի` չենք դնի» մեր հարցին ի պատասխան նշեց դայակը: Իսկ մյուս բաժանմունքներում pampers-ի բացակայությունը բացատրեցին նրանով, որ օրը 4-5 հատ ամեն երեխայի «դնում են», սակայն չի հերիքում: Այստեղ մնում է հիշեցնել միայն, որ մեր այցելությունը առավոտյան 10-ին էր, այլ կերպ ասած` օրը դեռ նոր էր սկսվել:

Ի դեպ, մեզ տեղեկացրեցին, որ pampers մանկատունը ստանում է հիմնականում բարերարներից և վերջին անգամ քույր Արուսյակն է օգնել Հռոմից: Տարեկան ամեն երեխայի հաշվարկով պետության կողմից տրամադրվող շուրջ 2 մլն 700 հազար դրամը (թե կոնկրետ 2010թ-ին որքա՞ն է եղել այդ գումարը չպարզեցինք` փոխտնօրենը դարձյալ տեղյակ չէր) ուղղվում է հիմնականում սննդի ու դեղորայքի վրա:

Նշենք, որ UNICEF-ի բոլորովին վերջերս ներկայացրած ուսումնասիրության համաձայն, 2009թ-ին «Երեխաների տուն» մանկատանը մեկ երեխայի հաշվով տրվել է 7600 ԱՄՆ դոլար, որի, սակայն, 14 տոկոսն է, որ հատկացվում է երեխայի սննդի ու խնամքի համար` 68 տոկոսը ուղղվում է աշխատավարձի ֆոնդ, գումարի 18 տոկոսն էլ գնում է կոմունալ վճարումների ու շինությունների պահպանմանը: Ընդգծենք հատուկ, որ սփյուռքից բազմապիսի ֆինանսական օգնություն է հաստատությունը ստանում ամեն տարի` այդ թվում նաև գույքային և այլ տեսքով:

Պատին փակցված էր երեխաների խնամքի օրակարգը, համաձայն որի մեր այցելության ժամին` 10.00-11.30, մասնագիտական պարապմունքների ժամ էր: Սակայն այդ ժամանակահատվածում բաժանմունքներում տեսանք բացառապես կրտսեր բուժանձնակազմի ներկայացուցիչներին, իսկ մանկավարժականից մի քանիսին (ըստ հաստիքացուցակի` կրտսեր բուժանձնակազմը 41 հոգի է, մանկավարժականը`11) արդեն ավելի ուշ ու այլ բաժանմունքներում: Բացի այս, ըստ հաստիքացուցակի, մանկատանն աշխատում են 2 լոգոպեդ, 1 սոցաշխատող ու ընդամենը 2 հոգեբան: Այնպես որ փոխտնօրենն արդարացիորեն նշեց, որ նեղ մասնագետների պակաս են զգում ու հատկապես դա զգացվում է գիշերները:

Հին մասնաշենքի շենքային պայմանները, ինչպես արդեն նշեցինք, վերանորոգման կարիք ունեն, հատկապես «կառանտինային» բաժանմունքը, որտեղ երեխաները ողջ օրը պառկած են չոր մատերի կամ հատուկ, ոչ պակաս չոր աթոռների վրա, դարձյալ գարշահոտության մեջ, իսկ պատերը խոնավությունից կիսաքանդ էին. այստեղ ևս pampers չկար: Ու եթե չհաշվենք այդ երկու բաժանմունքները, հատուկ հարկ է նշել, որ ողջ մանկատունը փայլում էր մաքրությունից` մաքուր էին ոչ միայն միջանցքները, սենկյակներն ու անկողնային պարագաները (լվացքատունը հենց բակում է, սպիտակեղենը փոխվում է յուրաքանչյուր առավոտ), այլև երեխաներն ու նրանց հագուստը:

Սակայն նման խնդիրներով երեխաների համար, անշուշտ, դա չէ կարևոր, այլ այն, որ նրանցով զբաղվեն մասնագետները, որի մասին շեշտեց նաև Ա.Բախշյանը: Գրեթե բոլոր բաժանմունքներում, որտեղ մեզ պատմում էին երեխաների խնդիրների մասին, տիկին Բախշյանը հետաքրքրվում էր` երեխաները մանկապարտեզ հաճախո՞ւմ են: Հարցը, սակայն, մնում էր առկախ` պատասխանում էին, թե երեխաները դեֆեկտով են, ինչը հուներից հանեց պատգամավորին, ու նման բուռն արձագանք ստանալուց հետո պարզապես լռում էին, ի՞նչ ասեին, եթե այդ հարցին իրավասու էր պատասխանել բացակա տնօրենը: Բացի այս, կրթություն չէր ստանում նաև կույր սաներից մեկը, որը թեև արդեն 7 տարեկան էր, սակայն դեռ չէր տեղափոխվել այլ մանկատուն:
Սամվելն այնպես էր երգում ու արտասանում երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառման փորձի ժամանակ, որ հասկանալի էր` այս երեխան կարող է նորմալ ապագա ունենալ, միայն թե նրան տրվի այդ հնարավորությունը և ոչ թե այլոց նման, նրան ևս փակեն մի սենյակում, որտեղ խնամվում են դաունիկները, ինչպես ասում էին մանկատան բժշկուհիները:

Ծանոթացանք նաև ամաչկոտ Իլոնայի հետ, որը ուրիշների համեմատ կարելի է ասել լիովին առողջ է: Այդ մասին տեղյակ է պահվել նրա ծնողներին, վերջիններս մեկ օրով երեխային տարել են տուն ու …վերադարձրել` արտաքնապես նա նրանց չի գոհացրել: Կան ծնողներ, որ չեն գալիս անգամ երբ նրանց տեղյակ են պահում, որ երեխան, ցավոք, մահացել է: Ոմանք երբեմն զանգահարում են` տարին մեկ-երկու անգամ, մանկատուն այցելողների թիվն էլ ավելի պակաս է:

…«Մեր մանկության արևն է շողում» երգում էր Սամվելը, նրա վստահ ձայնից հետո դահլիճում լսվեց մեկ այլ կույր, սրտի արատ ու էլի մի շարք գրեթե անբուժելի հիվանդություններ ունեցող աղջնակի ձայնը, որն արտասանում էր ` «Ինչ լավն ես դու իմ լավ մանկություն»: Դահլիճի պատուհաններից դուրս նոր խաղահրապարակ էր` գեղեցիկ ու գունեղ, սակայն ո՞ւմ համար է այն, եթե այս երեխաներից միայն մի քանիսն է, որ կարող է ոտքի կանգնել, սակայն միայն այն դեպքում, երբ դայակի պարզած ձեռքը պատրաստ է օգնության հասնել:

  One Response to “Մեկ օր Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը”

  1. Questions to A. Bakhshyan.
    How many times did you visit the same orphanage?
    Why did you visit this time only?
    How many defective children you had in the school, while you were a Director?
    What songs you propose for kids to sing?

 Leave a Reply

(required)

(required)

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>