(English version: “National Suicide in Progress“)
Հայ ազգային կոմիտեի 2011 թ. նոյեմբերի 25-ին տեղի ունեցած հասարակական համաժողովի ժամանակ սադրիչ մի հարց ուղղեցի արտագաղղթի աղետալի չափերի վերաբերյալ՝ երևույթն անվանելով «2011 թ. սպիտակ ցեղասպանություն»: Ձևակերպման մեջ ցանկացել եմ շեշտել արտահայտության հակասականությունը, որի շուրջ սփյուռքահայ համայնքը մասնատված է: Ցանկանում էի ավելի շատ կարծիքներ ստանալ:
«Սպիտակ ցեղասպանությունը», ինչպես սահմանված է «ՎիքիԼիքս»-ում, եզրույթ է, որով արևմտահայերը նկարագրում են արևմուտքում ընթացող ուծացումը: Մինչև Հայաստանի անկախացումն այս արտահայտությունը վերաբերում էր բացառապես 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքներին: Սակայն ՀՀ անկախացումից հետո սկիզբ առած զանգվածային արտագաղթը հանրության լայն շրջանակներում սկսեց մտազուգորդվել «սպիտակ ցեղասպանություն» երևույթի հետ: Այն, ինչ արևելահայերին է սպասում օտար երկրներում ամենայն հավանականությամբ աստիճանական ուծացումն է: Այսօրվա իրականությունն այն է, որ ՀՀ քաղաքացիների մոտ կեսը իրենց հայրենիքում իրենց իսկ կառավարության կողմից աղքատության, նվաստացման և անարդարության դատապարտված կյանքին նախընտրում է խաղաղ ուծացումը:
Բոլոր խոսնակներից հարցս ուղղեցի նախ և առաջ Սերժ Թանկյանին, ով ակտիվորեն մասնակցում է 1915 թ. ցեղասպանության իրազեկմանը: Ստորև Թանկյանի պատասխանն է. Continue reading »














