Feb 262013
 
 February 26, 2013  Add comments

/Translated from the Armenian Source: 1in.am/

Սփյուռքահայերը Սբ. Մարիամ առաքելական եկեղեցու դիմաց

Բողոքող սփյուռքահայերը Սբ. Մարիամ առաքելական եկեղեցու դիմաց / Protesting Diaspora Armenians in front of St. Mary Apostolic Church

Election fraud is fought not only by Armenians living in Armenia but also those in the Diaspora. A protest took place in Los Angeles, yesterday, with the participation of around 50 people. The protest will be periodical, and, according to the organizers, more and more people will be involved. Ara Manoogian, organizer of the protest, an investigative journalist, a human rights activist in Los Angeles, and Artsakh Representative of the Shahan Natalie Family Foundation, told 1in.am that the reason for organizing these protests is the certainty that the Armenian Presidential Elections held on February 18, 2013, were rigged; and there are many facts confirming this. “We believe that, in this situation, it will be a mistake to remain silent, because if this goes on, the consequences will be heavy. We demand that the Armenian authorities to ballots recounted, and the fraudsters be punished. “Besides, the rights of the Armenians living outside Armenia have also been violated. A few years ago, the Members of Parliament decided that citizens living outside Armenia have no right to cast their vote during elections. We think that this a very serious violation, since the Constitution allows people to go to Consulates and Embassies and vote on election days. We demand that the Constitution should not be violated. Our objective is to have the Government work within the framework of the law.” According to him, the participants of the protest are mainly Armenians; 50 people participated in yesterday’s march, but that the number of people is not important. “We understand that our spirit is hurt, and when your belief is hurt, you always go to Church so that you can be helped. So, we decided that going to the Church is the right thing. Now, we demand that the Church protect us, so that we can go on living with a peace of mind. This week, I am going to have meeting with all the church leaders to make sure they support us.” Ara Manoogian said that another march is going to organized next Sunday, March 3, 2013 at 12 pm. “We will gather people near the Diocese. The more people join, the better. Then we will march towards the Consulate. I am certain that there will be more people. There were 50 people this time, because we had not time to get more people, but now we have a whole week to do that.” It is not important for Ara Manoogian who is the president; he is only certain that the election was rigged. And in this case, it is not important whether Raffi Hovannisyan won or somebody else. The fact of the matter is that Serzh Sargsyan was not re-elected. “The rights of the Armenians have been violated. It is unimportant whether it is Raffi, Bagratyan or Hayrikyan – we just want to make sure that it is up to people, rather than Serzh and others, to decide who is their President.” /Հայերեն բնօրինակը` 1in.am/ Լոս Անջելեսի հայերը չեն լռելու ընտրակեղծիքների մասին Ընտրակեղծարարության դեմ բողոքում են ոչ միայն Հայաստանում բնակվող հայերը, այլև Սփյուռքի մեր հայրենակիցները: Լոս Անջելեսում երեկ տեղի ունեցավ բողոքի ակցիա, որին մասնակցում էր մոտ 50 մարդ: Նշենք, որ ակցիան լինելու է շարունակական, և կազմակերպիչների հավաստմամբ՝ ամեն անգամ էլ ավելի շատ մարդ է մասնակցելու: Ակցիայի կազմակերպիչ, հետաքննող լրագրող, Լոս Անջելեսում իրավապաշտպան, Արցախում «Շահան Նաթալի» ընտանեկան հիմնադրամի ներկայացուցիչ Արա Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ իրենք կազմակերպել են այդ բողոքի ակցիաները, որովհետև վստահ են, որ Հայաստանում փետրվարի 18-ին անցկացված նախագահական ընտրությունները կեղծված էին, և դրա համար կան բավականին շատ փաստեր: «Մենք գտնում ենք, որ այս դեպքում լուռ մնալը սխալ կլինի, որովհետև եթե այսպես շարունակվի, ծանր կլինեն հետևանքները: Մենք Հայաստանի իշխանություններից պահանջում ենք, որ այս ընտրությունների արդյունքները վերահաշվարկեն և խախտումներ կատարած անձանց պատժեն: Բացի այդ՝ խախտված են նաև արտասահմանում ապրողների իրավունքները: Մի քանի տարի առաջ պատգամավորները որոշեցին, որ արտասահմանում ապրողները ընտրությունների ժամանակ ձայն տալու իրավունք չունեն, և մենք գտնում ենք, որ սա շատ լուրջ խախտում է, որովհետև Սահմանադրությամբ թույլատրվում է գնալ հյուպատոսարան, դեսպանատուն և ընտրությունների ժամանակ ձայն տալ: Մենք պահանջում ենք, որ Սահմանադրությունը չխախտեն: Մեր նպատակն այն է, որ կառավարությունը օրենքի սահմաններում աշխատի»,- հայտնեց Ա. Մանուկյանը: Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցները հիմնականում հայեր են, երեկվա ակցիային մասնակցել է մոտ 50 մարդ, սակայն կարևորը, ըստ իրավապաշտպանի, մարդկանց քանակը չէ. «Մենք հասկանում ենք, որ մեր հոգին վնասված է այս վիճակից, իսկ երբ քո հավատքն է վնասվում, միշտ գնում ես եկեղեցի, որպեսզի օգնեն քեզ, և մենք որոշեցինք, որ ամենաճիշտը եկեղեցի գնալն է: Այժմ մենք եկեղեցուց պահանջում ենք, որ պաշտպանեն մեզ, որպեսզի նորմալ և հանգիստ հոգով ապրենք: Այս շաբաթ հանդիպելու եմ եկեղեցիների բոլոր առաջնորդների հետ, որպեսզի մեզ աջակցեն»: Արա Մանուկյանը նշեց, որ մյուս կիրակի օրը՝ ժամը 11:30-ին, կրկին ակցիա են կազմակերպելու. «Ժողովրդին կհավաքենք առաջնորդարանի մոտ, ինչքան շատ մարդ գա՝ այնքան լավ, ապա կշարժվենք դեպի հյուպատոսարան: Ես վստահ եմ, որ ավելի շատ մարդ կլինի: Այս անգամ 50 մարդ էր, որովհետև մենք ժամանակ չունեինք շատ մարդ հավաքելու, բայց հիմա մենք մի շաբաթ ժամանակ ունենք: Ամեն կիրակի հյուպատոսարանի առաջ պետք է կարողանանք հանրահավաք անցկացնել»: Արա Մանուկյանի համար կարևոր չէ՝ ով է նախագահը, նա միայն վստահ է, որ ընտրությունները կեղծված են, և այս դեպքում կարևոր չէ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել, թե մեկ ուրիշը, փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը չի վերընտրվել. «Հայի իրավունքները խախտված են: Րաֆֆին կլինի, Բագրատյանը, թե Հայրիկյանը՝ կարևոր չէ, մենք պարզապես ուզում ենք, որ ժողովուրդը որոշի՝ իր նախագահն ով է, ոչ թե Սերժ Սարգսյանը և այլք»: