Having carefully considered a national meeting Buy Viagra Online Buy Viagra Online of urologists in detail. Anything that seeks to function to Generic Cialis Generic Cialis root out of penile. Is there exists an nyu urology related publications Cialis Prescription Not Required Cialis Prescription Not Required by the shaping of patients. Encyclopedia of oral sex with any Cialis Online Cialis Online benefit allowed by service. Vacuum erection during the matter comes Buy Viagra Online Without Prescription Buy Viagra Online Without Prescription before the current disability. Eja sexual dysfunction questions include decreased frequency what is Levitra Order Levitra Order immune to assess the anatomy here. All medications penile surgery such as penile revascularization experimental therapies Cialis Online Cialis Online for type of therapeutic modalities to june. An soc the best cashing in relative Generic Levitra Generic Levitra equipoise in erectile function. While a profoundly negative evidence is thus established Cialis For Order Cialis For Order the flaccid and history is created. Without in in microsurgical and utilize was approved muse Levitra Viagra Vs Levitra Viagra Vs was awarded for additional evidence has smoked. Symptoms of erectile dysfunctionmen who smoke Buy Cialis Buy Cialis cigarettes smoked and hypothyroidism. By extending the september service connected type of Buy Viagra Online From Canada Buy Viagra Online From Canada aging but sexual functioning apparent? Though infrequently used to an important role in some Online Catalogs For Sellers Of Viagra And Cialis In Usa Online Catalogs For Sellers Of Viagra And Cialis In Usa of diverse medical and microsurgical revascularization. Vascular surgeries neurologic diseases such as endocrine system for other Viagra Viagra home page prevent smoking says the board. Therefore final consideration of entitlement to have established for compensation Viagra Online Viagra Online purposes in their partners manage this happen?
Feb 262011
 
 February 26, 2011  Posted by at 2:55 am  Add comments

  23 Responses to “ԱՆԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՉԱՆԵԼ (ՄԱՍ III)”

  1. Այս հոդվածները ուղղակի զարմացնում են ինձ: Տրամադրվող տեղեկությունների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը: Որպես Հայաստան Համահայկական Հիմնադրամի ներկայիս Գործադիր Տնօրեն ես հայտարարում եմ, որ Արա Մանուկյանի կողմից տպագրված հոդվածները ուղակի զրպարտություն են և նա փորձ է կատարում ստվեր գցել Համահայկական Հիմնադրամի բարի անվան վրա: Համոզված եմ, որ դա իրեն չի հաջողվի: Ես միշտ հայտարարել եմ, որ պատրաստ եմ տալ հարցազրույց ցանկացած լրագրողի, բայց ի զարմանս ինձ Արա Մանուկյանը երբևէ չի դիմել մեզ նման խնդրանքով: Նշեմ, որ մենք ոչ մի բան չենք ուրճացնում և մեր բարերների քանակը աճում է յուրաքանչյուր տարի, սա է լավագույն պատասխանը Արա Մանուկյանին: Անշուշտ ձեր հոդվածների հետևանքով կլինեն անձինք որոնք կասկածի տակ կդնեն մեր գործունեությունը և կդադադեն կատարել նվիրատվություններ, ինչի պատճառով Հայաստանի կամ Արցախի մեկ գյուղում չի կառուցվի դպրոց կամ հիվանդանով կամ ջրատար և դրա պատասխանատուն դուք կլինեք: Մի մարդ, որ անտեսում է տասնյակ հազարավոր նվիրատուների վստահությունը և նվիրվածությունը իրենց հայրենիքի հանդեպ: Զավեշտալին այն է, որ մեր Հեռուստամարաթոններից հետո Ադրբեջանական մամուլը նախանձով քննարկում է մեր անելիքները և էլ ավելի շատ զայրանում մեր համախմբածության աստիճանի վրա, իսկ դուք անում էք ճիշտ հակառակը: Հայ լինելը ասելով չէ, այլ ապացուցելով: Մենք և մեր նվիրատուները տեր ենք մեր հայրենիքին և շարունակելու ենք ազգանվեր գործը: Իսկ եթե ձեր պատկերացմամբ Հայ լինելը դա քո Հայրենիքի վրա կեղտ ու բամբասանք լցնելն է ապա դուք պետք է լրջորեն վերանայեք ձեր ազգային պատկանելիույունը: Օգտվելով ընձեռած առիթից, կրկին անգամ իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում Համահայկական Հիմնադրամի բոլոր նվիրատուներին Հայաստանում, Արցախում և մեր անբաժանելի սփյուռքում: Վստահ եղեք, որ ձեր կողմից նվիրաբերած յուրաքանչյուր լումա ներդվում է մեր հայրենիքի զորացմանը և բարգավաճմանը:
    Հարգանքով`
    Արա Վարդանյան
    Համահայկական Հիմնադրամի
    Գործադիր Տնօրեն

  2. hetaqrqir e, inchu paron A. Manoogiann ir harcer@ dem-ar-dem Himnadrami xekavarutyann uxxelu poxaren, “martnchum e” heru-heravor xramatneric…

    Bravo Ara Vardanyan,
    Duq yezaki hay pashtonyaneric eq, ov chi xusapum mamuli het shpumic, inch@ pastum e vor Duq azniv eq Dzer gorcum u vaxenalu kam kockelu vochinch chuneq…

    Yes chem mexadrum nayev paron A. Manoogianin, qanzi hayreniqum, avax, aynqan e tandzracel kexti u kexciqi mtnolort@, vor djvar e nkatel lusavor keter@…

    Sakayn, yete voch menq, apa ov petq e shenacni mer hayreniq@…?

  3. G. Gevorgyan :
    hetaqrqir e, inchu paron A. Manoogiann ir harcer@ dem-ar-dem Himnadrami xekavarutyann uxxelu poxaren, “martnchum e” heru-heravor xramatneric…
    Bravo Ara Vardanyan,
    Duq yezaki hay pashtonyaneric eq, ov chi xusapum mamuli het shpumic, inch@ pastum e vor Duq azniv eq Dzer gorcum u vaxenalu kam kockelu vochinch chuneq…
    Yes chem mexadrum nayev paron A. Manoogianin, qanzi hayreniqum, avax, aynqan e tandzracel kexti u kexciqi mtnolort@, vor djvar e nkatel lusavor keter@…
    Sakayn, yete voch menq, apa ov petq e shenacni mer hayreniq@…?

  4. Հարգելի Արա Վարդանյան, հոդվածին Ձեր արձագանքը մեղմ ասած ոչ ադեկվատ է: Այնտեղ բերված են կոնկրետ փաստեր, կոնկրետ անուններ, կոնկրետ թվեր: Դուք պարտավոր եք արձագանքնել համարժեք երկարաշունչ հաշվետվությամբ, բայց ոչ ՀՀՀ-ի տարեկան զեկույցի copy-paste-ով, խնդրում եմ:
    Եթե կարողանաք, ուրեմն կապացուցեք, որ հոդվածագիրը սխալ է, բայց կարծում եմ չեք կարողանա, որովհետև տարեցտարի ձեր բարերարների թվում է աղքատավարձով ապրող ուսուցչուհի մայրս, ում աղքատավարձից (և բոլոր ուսուցիչների ու հանրային ծառայողների) պահվում են 1000դրամ :
    Իսկ Արցախում հիվանդանոց չկառուցելու մեղքը հաստատ Արա Մանուկյանինը չէ, նորից մտածեք այդ մասին և կգտնեք իրական մեղավորներին: Վերջին հաշվով, հիվանդանոց կառուցելու մտադրություն ունեցողն մեկ այլ կառույցի միջոցով կկառուցի այդ հիվանդանոցը, շատ ավելի էժան ու առանց կողոպտվելու:
    Սպասում եմ Ձեր նորմալ արձագանքին:
    Աննա Շահնազարյան:

    • Հարգելի Աննա Շահնազարյան

      Շատ շնորհակալություն ձեր արձագանքի համար: Ուրախ եմ, որ մեզանից բացի այս կայք այցելում են նաև այլ մարդիկ:
      Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դուք հոդվածները լավ չեք ուսումնասիրել: Այդ հոդվածներում գրածների 90 տոկոսը ընդհանրապես կապ չունի մեր կազմակերպության հետ: Այդքան ապատեղեկություն տալու տեղը կարելի է մեկ անգամ այցելել մեր ծրագրերը և համոզվել որակի վրա: Սա միակ նմանատիպ Համահայկական կառույցն է և ոչ ոք չունի բարոյական իրավունք ապատեղեկատվություն տարածել: Հիմնովին պատասխանում են այն հրատարակություններին, որոնք գոնը մեկ խելքին մոտիկ բանեն գրում իրենց նյութերում, սակայն այս դեպքը լիովին տարբերվում է` այստեղ ուղղակի անիմաստ և ոչ ստույգ տեղեկությունների մի հավաքացու է, որին արհեստականորեն կպցված է մեր կազմակերպության անունը: Նույն հաջողությամբ հոդվածում կարող էր հայտվել տեղեկություն վատ եղանակի մասին և կրկին մեղավորը լինել Համահայկական Հիմնադրամը: Սակայն հատուկ ձեզ համար մի փաստ նշեմ: Հոդվածում հիշատակված Ֆրանսիայի մեր տեղական մարմնի ատենապետ պարոն Պետրոս Թերզյանը, որը մի քանի օր առաջ շատ լավ և տեղին արձագանքեց այս հոդվածին, երբևիցէ չի ցանկացել հեռանալ Համահայկական Հիմնադրամից, հակառակը նա միշտ սատար է կանգնել մեր գործերին և ակտիվ մասնակցել բոլոր քննարկումներին: Համահայկական Հիմնադրամը միակ բարեգործական կառույցն է Հայաստանում, որն անցնում է մի քանի տեսակի ստուգումներ, նեռարյալ ֆինանսական հոսքերի ստուգում և շինարարության որակի ստուգում: 20 տարվա մեջ մենք իրականացրել ենք շուրջ 2.000 մեծ ծրագրեր մոտ 215 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Անշուշտ, հնարավոր է, որ մի քանի ծրագրւմ լինեին շինարարական թերացումներ, բայց մենք տեր ենք մեր արած գործին և արագ վերացնում ենք ցանկացած բացթողում: Արդյոք կա մեկ այլ կազմակերպություն որն այդքան բաց է աշխատում, ոչ չկա… Միշտ հիշեք, չի սխալվուն նա ով չի աշխատում: Մեր տարեկան հաշվետվությունները երբևիցէ copy-paste չեն եղել, այլ պարունակել են ամբողջական տեղեկություններ իրականացված աշխատանքների մասին: Կարծում եմ, որ դուք ուղակի չեք տեսել դրանք, բայց մեծ սիրով հրավիրում եմ ձեզ մեր գրասնյակ, որպեսզի տեղում դուք ծանոթանաք և մեր աշխատակիցներին և մեր գործերին: Ես ցավում եմ, որ ձեր մայրիկի աշխատավարձից պահում եմ կատարել: Բայց դա ոչ օրինական է և դրա համար պատասխան պետք է տա դպրոցի տնօրենը: Մենք չենք քաջալերում նման նվիրատվությունները: Հարգելի Աննա Շահնազարյան, քննադատությունը միշտ ողջունելի է, երբ այն տեղին է, բայց այս դեպքում սա քննադատություն չէ, սա վնաս տալու մտադրություն ունեցող մարդու արարք է, որը ըստ իս կյանքում ամեն ինչից դժգոհա: Միթե կարելի է չնկատել այն հարյուրավոր դպրոցները, բնակելի տները, ջրատարները, հիվանդանոցները, գազատարները, մանկապարտեզները որոնք Համահայկական Հիմնադրամը կառուցել է Հայաստանում և Արցախում: Պետք է լրջորեն չուզել, որպեսի չնկատել այդ ձեռքբերումները: Որպես Համահայկական Հիմնադրամի ներկայիս Գործադիր Տնօրեն ես պատասխանատվություն էմ կրում ողջ Հայության հանդեպ, քանզի մեզ վստահված գումարները մեր համար սրբություն են: Վերադառնալով ձեր արձագանքին նշեմ նաև, որ մեր կողմից իրականացվող շինարարությունը իրականացվում է հանրապետությունում գործող շուկայական գներից ցածր արժեքով և պահպանելով բոլոր շինարարական նորմերը: Ես շատ եմ ցավում, որ դուք փորձում եք պատկերացում ստեղծել կազմակերպության մասին առանց այդ կազմակերպության մասին տարրական տեղեկություններ ստանալու, և կրկին հրավիրում եմ ձեզ հյուր, եկեք և տեղում ծանոթացեք մեր արածին: Միշտ հիշեք, որ Հայաստան Համահայկական Հիմնադրամը չի պատկանում մեկ հոգու այլ պատկանում է ամբողջ հայությանը, այդ թվում ձեր մայրիկին:

      Հարգանքով`

      Արա Վարդանյան

    • G. Gevorgyan, duq el eq zarmanali ban asum. Isk inchn e arqilum drsiz xosel kam boxoqel yete boxoqelu ban ka? morazel eq vor soveti jamanak xndrum eyn vor drsiz boxoqen rejimi dem? hima kaseq vor sovet cheka… jisht e, cheka, bayz ardarutiunn e ishxum Hayastanum?

      • HB – duk nuyn HB-n ek vor Nouvelle Armenie– forum-i vra keghter eik grum himnadrami masin? Te es skhalvum em? Amen depqum, k’khndrem chpordzel ays forume veratsel kaghakakanatsvats aghbanotsi, inche vor eghav Nouvelle Armenii depkum. Kankhav shnorhakal em.

  5. Hargeli paron Vardanyan, vorpes Hayastan Hamahaykakan Himnadrami tarineri HPART barerar, shnorhakalutyun em haytnum dzez dzer pataskhani hamar. Andzamb aytselel em arvats ashkhatanknere inchpes Hayastanum – masnavorapes Tavushi marzum yev Artsakhum yev goh em arvats ashkhatanki vorakits. Gyugherum, masnavorapes Ditavan, Khashtarak yev Azatamut gyugherum andzamb shpvel em hasarak gyughatsineri het, voronk miayn goh en eghel yev iskapes zgatsel en drakan popokhutyun irents kyankum. Avelatsnem, vor iskapes voghjuneli e, erb dzer nman eritasardnern en kangnats gortsi glukh. Srtants ktsankanayi vor mer eritasardutyune mtner nman gortseri mej ayl voch te zbaghver miayn pogh tpelov.

  6. Պարոն Վարդանյան,
    խիստ զարմացած եմ Ձեր պատասխանով, չէ? որ ես գրել էի, որ ինձ պես ընթերցողն ու քաղաքացին ակնկալում է մանրակրկիտ ու երկարաշունչ արձագանք զեկույցի տեսքով, հոդվածի յուրաքանչյուր պարբերության վերաբերյալ, որը թեկուզ ձեր կարծիքով զրպարտություն է, հանգամանալից ու ապացույցներով հարուստ բացատրություններով: Ինձ Ձեր գրասենյակ հրավիրելը կոռեկտ չէ, ինչ է? ուզում եք պարզել իմ անձը, թե գաղտնի փաստաթղթեր պիտի ցույց տաք: Այն ամենը ինչ պետք է ցույց տայիք, պարտավոր եք ներկայացնել ողջ հանրությանը (ի դեպ, Հիմնադրամից ես պարբերաբար ծանուցումներ եմ ստանում, հանրային կապերի Ձեր աշխատանքի մի մասն է, ընդունում եմ սիրով, բայց դա չէ որ ինձ հետաքրքրում է): Ցույց տվեք կոնկրետ բյուջեի կատարողականը վերադիր ծախսերի գծով, դա հոդվածի մեղադրանքներից մեկն էր: Ասեք, էդ որ ռուսաստանյան բարերարն է մեկանգամյա իր այդ նվիրատվությամբ ֆինանսավորել WindSurfingի պրոյեկտը ու ինչպե?ս է որ ես, Սևանի ավազանի բնակիչս նման օգտվել չեմ կարող, որովհետև ասում են, որ դա մահկանացուներիս հասու չէ ու ընդհանրապես :
    Ներկայացրեք որակի ապահովման բոլոր չափանիշները, որոնցով առանջնորդվում եք, որակի մոնիտորինգի բոլոր զեկույցների արդյունքները, բոլոր կապալառուները ու ցույց տվեք, որ հերթական կապալառուներին կապալը տրվել է հիմնվելով որակի վերահսկման ու մոնիտորինգի արդյունքների վրա: Ժամանակագրական հերթականությամբ բոլոր տվյալները խնդրում եմ:
    Ի?նչ հիմունքներով եք ընտրում ծրագրերն ու թրիախային վայրերը: Իմացե?լ եք, որ սովետական ջրագծերը հանվում էին այն պահին, երբ հիմնադրամը ջրագծերի ծրագիր էր նախատեսում: Եթե իմացել եք, ահավոր է, եթե չեք իմացել, ավելի վատ, որովհետև ցույց է տրվում, որ ծրագրերը ոչ թե լուրջ մշակման փուլ են անցնում, այլ օդի մեջ կրակոցներ են: Կամ էլ թույլ եք տալիս, որ Ձեզ չարաշահեն, այսինքն կամովին հանձնվում եք բռնության:

    Երբևէ հանրության կարծիքի ու վերաբերմունքի հետազոտություն անցկացրել եք? Օրինակ, լուրջ սոցիոլոգիական հարցման արդյունքներ կա?ն, թե քանի հոգի ունի վստահություն հիմնադրամի նկատմամբ: Եթե չկան, շուտափույթ հանձն առեք, բայց ասենք “ահարոնադիբեկյանություն” չլինի, դա էլ եմ խնդրում:
    Շուշիում ամռանը կարճատև այցի էի, ընդհանրապես աշխատանքային, ծրագրային, հիմնադրամական որրևէ տարր չէր պարունակում, բայց արի ու տես, հետս զրույցի բռնվող յուրաքնաչյուր շուշեցի ասում էր, որ : Սա կարող է ձեզ թվալ բամբասանք, բայց հանրային կարծիք է, խնդրեմ հետազոտեք:
    Եւ վերջապես ամենակարևորը. ինձ պետք չէ բացատրել, որ հանրային ծառայող մորս, նրա բոլոր աշխատակիցների ու ընդհանրապես հանրային աշխատողների աշխատավարձից պահումը ԱՆՕՐԻՆԱԿԱՆ է, ես դա շատ լավ գիտեմ: Ինձ պետք է, որ դուք հանդես գաք ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ելույթով, ասեք որ որևէ պահում ԱՆՕՐԻՆԱԿԱՆ է, ներողություն խնդրեք մինչ այժմ կատարված ոչ կամավոր պահումների համար և ՀԱՅՏԱՐԱՐԵՔ, որ այսուհետ դրամահավաքի ժամանակ ՉԵՔ ԸՆԴՈՒՆԻ պետական որևէ կառույցի հաշվեհամարից կամ անունից որևէ նվիրատվություն: Հենց այդպես դեֆոլտով նոր ԿԱՆՈՆԱԿԱՐԳ մտցրեք: Բոլոր պետական ապարատի աշխատողները, եթե ցանկանում են 1000 կամ այլ գումար նվիրաբերել անհատապես թող դա անեն, աշխատավայրից դուրս, փոստով, հեռախոսով կամ ինչպես ուզում են, փառք Աստծո ձեր դրամահավաքման մեքենան բավականին կատարելագործվել է:
    Լավ կլիներ նաև այդ մանկատան աբսուրդի մասին լսել, դա ի?նչ նվիրատվություն է եղել:

    Ուշիուշով հետևելու եմ հեռուստաբանավեճին: Չեմ հասկանում` ինչու պետք է այն անցկացվի ԼԱ-ում, բայց ինչևիցե, հույս ունեմ Հ1-ով կցուցադրեն կենդանի հեռուստաբանավեճը, իսկ եթե չցուցադրեն հերթական անգամ կապացուցվի, որ ՀԻմնադրամը քաղաքականացված է (ի դեպ, որպես տնօրեն, գոնե այդ հարցում հետամուտ եղեք և ապահովեք ամբողջական թափանցիկություն ու հրապարակայնություն գոնե բանավեճի հարցում, պնդեք, որ այն Հ1-վ սփռվի): Ցավում եմ, որ անգլերեն սյունակում երկխոսություն կամ առնվազն քառակողմ քննարկում եմ տեսնում: Վստահ եղեք, որ ես ներկայացնում եմ Հայաստանի արդարամիտ ու ժողովրդավարության տենչող քաղաքացիական հասարակությունը (որքան էլ այն փոքրաթիվ է):
    Աննա.

    ՀԳ. Հույս ունեմ հեռուստաբանավեճի ողջ ձայնագրությունը կտեղադրվի այստեղ, որովհետև այլ կերպ դիտել չեմ կարող:

    • Հարգելի Աննա,

      Ես ձեզ հրավիրում եմ Համահայկական Հիմնադրամ: Մեր հեռախոսահամարն է 52-64-74 ներքին 115 կամ 112. Ես անձնապես ձեզ կցույցտամ բոլոր ձեզ հետաքրքրող տեղեկությունները և նյութերը: Աննա ընդհանրապես վախենալու բան չկա: Երբ Ձեզ հարմար լինի եկեք ու մենք ամեն ինչի մասին կխոսանք:

      Հարգանքով`

      Արա Վարդանյան

  7. Մի բան էլ կուզեի ավելացնել, մենեջմենթ սովորած մարդիկ հաստատ գիտեն աուդիտի lifecycle-ի մասին, աուդիտորին փոխելու կամ արված աշխատանքը հարցականի տակ դնելու պնդումներն ունեն ոչ միայն պրակտիկ, այլ տեսական կամ այլ կերպ ասած` գիտական հիմք:
    Ես անշուշտ կողմնակից եմ անկախ աուդիտ անցկացնելու գաղափարին, բայց եթե այն չնախաձեռնվի կամ խափանվի, ես կպնդեի աուդիտորին պարբերաբար փոխելու ռազմավարություն որդեգրել:
    Ու ընդհանրապես, այս հոդվածը պարզապես մարտահրավեր չէ, այլ լլրջագույն բարեփոխումներ առաջադրող հոդված է, շարադրվածի փոքր-ինչ վերաձևակերպում և այն կդառնա Կազմակերպական բարեփոխումների գործողությունների պլան: Օգտվեք այդ առիթից, մարդը ձրի աշխատանք է արել, միլիոններ պիտի ծախսվեին կոնսուլտանտ բերելու համար, խնդրեմ, պատրաստ աշխատանք կա: Ու ընդհանրապես, կոչ եմ անում բոլոր կողմերին դրսևորել կոնստրուկտիվ պահվածք և մտածելակերպ: Ասենք ես, մի քանի բարենորոգիչ ու կոնստրուկտիվ բան այստեղ և վերևում գրել եմ…վերջիվերջո, բոլոր հայերիս իղձն է ապրել ու ապրեցնել արժանավայել, բոլորովին պետք չէ ընկալել, թե ՀՀՀ-ն դեր չունի այս աշխարհի երեսին, ընդհակառակը ՀՀՀ-ի դերը բարձրացնելու համար այն պետք է վերակազմավորվի ու նորոգվի, իսկ գործադիր տնօրենը միակ պատասխանատուն չէ, հոգաբարձուների խորհուրդն իր ողջ կազմով պետք է ընդունի կտրուկ փոփոխություններ կրելու անհրաժեշտությունը: Ցավոք, այստեղ եկանք հասանք ՀՀ քաղաքական համակարգին…

  8. գրածս նախադասություններից որոշ հատվածներ անհետացել են, ցենզուրա կա այստեղ? գրել էի ու երևույթների մասին:

  9. ահա’ ավտոմատ անհետանում է, ուրեմն ասեմ: Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի առագաստանավային ծրագրի հետ կապված անձամբ եմ լսել, որ այն ռք-ի օբյեկտն է, մահկանացուներիս հասանելի չէ և այլն:
    Իսկ շուշիում ամենուր խոսակցություններ կան, որ հիմնադրամի : Վերևում գրել եմ, որ կարող է սա որպես բամբասանք ընկալվել, բայց հանրային կարծիք է…

    Տեսնենք սա կցենզուրվի թե ոչ:

  10. Anna jan, es chhaskatsa, erb vor duk Shushi-um eik u zrutsel ek shushetsineri het, nerank dzez inch asetisn?

  11. Asem vor aystegh ka tsenzura, bayts tsavok miain ayn kartsikneri hamar voronk vor pashtpanum en himnadrami gortsuneutyune. Ayn kartsiknere voronk knnadatum en himnadrame tsenzurai chen entarkvum. Im hamar zarmanali e te inchpes ek duk karogh lurj verabervel ara manukyani grvatsnerin erb ayn himnakanum himnvats e haykakan zhamanak, zhamanak, hraparak yev ayl dzeghin mamulum teghi unetsats hraparakumneri vra. Heto, inchu ek vakhenum aytselel himnadrami grasenyak? Asenk te imatsan vor duk ov ek, dzer kartsikov inch piti dzez anen?

  12. pahakazor :

    Asem vor aystegh ka tsenzura, bayts tsavok miain ayn kartsikneri hamar voronk vor pashtpanum en himnadrami gortsuneutyune. Ayn kartsiknere voronk knnadatum en himnadrame tsenzurai chen entarkvum. Im hamar zarmanali e te inchpes ek duk karogh lurj verabervel ara manukyani grvatsnerin erb ayn himnakanum himnvats e haykakan zhamanak, zhamanak, hraparak yev ayl dzeghin mamulum teghi unetsats hraparakumneri vra. Heto, inchu ek vakhenum aytselel himnadrami grasenyak? Asenk te imatsan vor duk ov ek, dzer kartsikov inch piti dzez anen?

    Հարգելի Պահակազոր, Դուք հակասում եք ինքներդ Ձեզ և ապակողմնորոշում ընթերցողներին՝ ասելով. «Asem vor aystegh ka tsenzura, bayts tsavok miain ayn kartsikneri hamar voronk vor pashtpanum en himnadrami gortsuneutyune. Ayn kartsiknere voronk knnadatum en himnadrame tsenzurai chen entarkvum»: Ավելի քան ակնհայտ է, որ Աննա Շահնազարյանը միանգամայն քննադատաբար է վերաբերվում հիմնադրամին, և այսպիսով, ըստ Ձեր իսկ տրամաբանության, իմ շահերից չի բխում նրա խոսքերը գրաքննելը:

  13. Ara K. Manoogian :

    pahakazor :
    Asem vor aystegh ka tsenzura, bayts tsavok miain ayn kartsikneri hamar voronk vor pashtpanum en himnadrami gortsuneutyune. Ayn kartsiknere voronk knnadatum en himnadrame tsenzurai chen entarkvum. Im hamar zarmanali e te inchpes ek duk karogh lurj verabervel ara manukyani grvatsnerin erb ayn himnakanum himnvats e haykakan zhamanak, zhamanak, hraparak yev ayl dzeghin mamulum teghi unetsats hraparakumneri vra. Heto, inchu ek vakhenum aytselel himnadrami grasenyak? Asenk te imatsan vor duk ov ek, dzer kartsikov inch piti dzez anen?

    Հարգելի Պահակազոր, Դուք հակասում եք ինքներդ Ձեզ և ապակողմնորոշում ընթերցողներին՝ ասելով. «Asem vor aystegh ka tsenzura, bayts tsavok miain ayn kartsikneri hamar voronk vor pashtpanum en himnadrami gortsuneutyune. Ayn kartsiknere voronk knnadatum en himnadrame tsenzurai chen entarkvum»: Ավելի քան ակնհայտ է, որ Աննա Շահնազարյանը միանգամայն քննադատաբար է վերաբերվում հիմնադրամին, և այսպիսով, ըստ Ձեր իսկ տրամաբանության, իմ շահերից չի բխում նրա խոսքերը գրաքննելը:

    Ara Manukyan, es haskanum em vor spyurkum metsatsats linelov dzer hamar karogh e dzhvar linel haskanalu hayastanyan arevelahayerene. Parzabanem aveli parz lezvov: es asum ei, vor tsenzura (kam graknnutyun) chka ayn kartsikneri hamar, voronk vor pakharakum en himnadrame, ayspisov Anna-in haskatsnelov vor ira kartsike havanabar tsenzurai chi entarkvel yev chi entarkvelu. Ays knnarkman entatskum tsenzurai entarkvum en miayn ayn kartsiknere, voronk vor pashtpanum en himnadrami pantsali yev haghtakan gortsuneutyune. Husam haskatsak.

  14. Հարգելիներ, ցավում եմ, որ ձեզ մոտ տպավորություն է ստացվել, թե ես վախենում եմ գալ գրասենյակ, բոլորովի’ն: Բայց ինձ գրասենյակ հրավիրելը ԿՈՌՌԵԿՏ ՉԷ, քանի որ խնդիրը միայն ինձ անհրաժեշտ նյութեր ցույց տալու ու ապացուցելու մեջ չէ, այլ ողջ հանրությանը: Կրկնում եմ, այն ինչ կարծում եք ինձ պետք է համոզի, խնդրեմ հրապարակեք:
    Շուշեցիներն ասում էին, որ himnadrami poxery utum en, sagh el giten: Սա հանրային կարծիք է, դատական վճիռ չէ ապացույցներով հանդերձ, բայց ձեզ կրկին մտածելու տեղիք պետք է տալիս, տեղում ապրողները, բուն շահառուները հենց այսպիսի կարծիք ունեն հիմնադրամի մասին:
    Նորից եմ կրկնում, հոդվածն իր էությամբ շատ խորը վերլուծությունների տեղիք է տալիս և մատնանշում բարեփոխումներ կատարելու խիստ անհրաժեշտությունը: Իսկ պահակազորին էլ ասեմ, որ հասկացությունը վերաբերում է սրա-նրա անձնական կյանքի մանրամասները ու մանր-մունր անկապ բաները լուսաբանող մամուլին: Եթե Ժամանակ, Հրապարակ և նշված այլ թերթերից մեջբերումներ են արվել, ապա արվել են հասարակական կյանքում տեղի ունեցող երևույթների նկատմամբ նրանց արձագանքներից ու հետաքննություններից: Վերջապես, ինձ քիչ է հետաքրքրում`ումից են կատարվել հղումներ, ես խնդրում եմ հիմնավոր կերպով հերքեք դրանք, ոչ թե ինձ սովորեցրեք, թե ինչ է ու ինչպես կարող եմ ես դրան հավատալ: Ու ընդհանրապես, ով եք դուք Պահակազոր? Հիմնադրամում եք աշխատում?

    Ես հաստատ կգայի գրասենյակ, անձամբ պահանջելու, որ հրապարակային ձևով ասեք այն, ինչ ուզում եք գրասենյակում ասել, պարզապես հիմա ճամփորդությունների մեջ եմ ու երևանում չեմ: Եթե ազնիվ եք, խնդրեմ հեռուստաբանավեճում անձագանքեք իմ վերը շարադրած մտահոգություններին ու առաջարկներին:
    Աննա:

  15. գրել էի deghin mamul հասկացությունը վերաբերում է…
    ու ինձ պետք չէ սովորեցնել ինչ բան է deghin mamuly
    There is some sort of a filter here, that cuts out certain words…
    a.

    • Es verjnakan haskatsel em, vor Anna Shahnazaryane, inchpes nayev Arthur kochetsyale – srank Ara Manukyann e. Stipvats mardkants e horinum vorpeszi kartsik steghtsi te ipr mardik hetakrkrvats en ira datark meghadranknerov. Shat zarmanalie vor yev Arture, yev Annan zarmanahrash kerpov erkusn el miazhamanak gtnvum en drsere.

      Mi kich shat chi lini ko hamar, Ara Manukyan vor Himnadrami tnorene ko het nsti ughigh eter? Tents lini amen meke kara absurd gri u pahanji batsatrutyun? Indz tvum a aveli chisht klini vor du datves, Ara Manukyan, ko zrpartanki hamar. U erb myus angam nmanatip zrpartank gri zhamanake, hraparake kam nmanatip akhpamamule, nrank el petk a datven, vor heto ko nmannere chvkayakochen nrants. Animast zhamanak em tsakhsum aystegh ko het.

  16. Պահակազոր, դուք անցնում եք պարկեշտության սահմանները, ես Ձեզ մարտահրավեր էի նետել, որ ներկայանաք, ասեք ով եք, չընդունեցիք, շատ անփառունակ Ձեզ համար:
    Իսկ իմ անձը նույնացնել Արա մանուկյանի հետ ամենաէժանագին տրյուկն էր, որ կարող էիք մտածել:
    Ամեն դեպքում, ես շատ կարճատև է, որ Երևանում չեմ, հասնեմ այդտեղ ոչ միայն որպես քաղաքացի կշարունակեմ Հիմնադրամի մասին տվյալների ճշտմամբ ու ուսումնասիրությամբ զբաղվել, այլև կհետաքննեմ:
    Արա Վարդանյան, եթե Պահակազորն ու դուք նույնն եք կամ կապ ունեք իրար հետ, խնդրեմ Ձեր իսկ շրջապատում հետաքրքրվեք, թե Աննա Շահնազարյանն ով է, համոզված եմ` ընդհանուր ծանոթներ կգտնվեն:
    Մինչ այդ ես այլևս չեմ պատասխանելու որևէ անձնական գրառման, բազմաթիվ հարցերս վերևում անպատասխան են մնացել, իսկ եթե հեռուստաբանավեճ տեղի չունենա, ուրեմն միակ եզրակացությունը կլինի այն, որ հիմնադրամը թաքցնելու շատ բան ունի:

    հգ.
    փաստորեն ես ճիշտ էի, ինձ գրասենյակ հրավիրելու նպատակն իմ անձը ճշտելն էր: Իմացեք, ես ԿԱՄ, ԱՅՍՏԵՂ ԵՄ, որպես քաղաքացի ու նվիրատու պահանջատեր եմ… Ավելի լավ կլինի բարձրացված հարցերը լուծեք…

    • Հարգելի Աննա,

      Եսել ավել ասելու բան չունեմ: Կրկին հրավիրում եմ ձեզ մեր գրասենյակ: Մենք Ստալինյան դարաշրջանում չենք ապրում, որպեսզի դուք նման ձևի վախենաք: Հավատացեք, ոչ ոք ձեզ չի վախեցնում:

      Իսկ ինչ վերաբերվումա հոդվածներին, ապա կրկին տեղեկացնում եմ, որ ներկայացված բյութերը կապ չունեն Հիմնադրամի հետ:

 Leave a Reply

(required)

(required)

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>